Մենք Աստծով պիտի զորություն գործենք, և նա պիտի ոտնակոխ անի մեր թշնամիներին

Մենք Աստծով պիտի զորություն գործենք, և նա պիտի ոտնակոխ անի մեր թշնամիներին։ Սաղմոս 108:13
Մենք Աստծով պիտի զորություն գործենք, և նա պիտի ոտնակոխ անի մեր թշնամիներին։ Սաղմոս 108:13
«Մենք ապրել ենք սահմանապահի վեհ գիտակցությամբ, ապրել ենք մեր պետականության դարպասները կրողի մեծ պատվով և այդ պատվով էլ շարունակելու ենք մեր կյանքը: Մենք ոչ նահանջելու տեղ ունենք, ոչ էլ վախենալու, խուճախի և տագնապի մատնվելու. այս գիտակցությամբ ենք մենք հաղթելու: Ամուր մնացեք: Անկասկած հաղթելու ենք»: Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղերձը սահմանապահ տավուշցիներին և զինվորներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կկատարվի զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է բոլոր հայորդիներին իրենց առանձնական աղոթքով միանալ համազգային զորակցության արարողությանը։
ՆԱՐԵԿԻ ԱՅՍ ԲԺՇԿԱՐԱՐ ԳԼՈՒԽԸ ԸՆԹԵՐՑԵՆՔ ՄԵՐ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ: ՀԻՇԵՆՔ, ԵՐԲ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԿԱՄԵՆՈՒՄ ԱՅԼՈՑ, ԱՍՏՎԱԾ ԷԼ ՄԵԶ Է ՆՈՒՅՆԸ ԿԱՄԵՆՈՒՄ ԱՄԵՆԱՆԵՂ ՊԱՀԵՐԻՆ: -Փառքդ շատ, Տեր, մեր Հենարան, Բժիշկ, Ուսուցիչ, Փրկիչ և Առաջնորդ: ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ՈՒՂՂՎԱԾԱՍՏԾՈՒՆ ԲԱՆ Գ Ա Տե՜ր իմ, Տե՜ր Աստված, պարգևներ բաշխող, ինքնաբուն բարի, ամենքին տիրող հավասարապես, անգոյությունից կյանք գոյավորող միա՛կ […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող վիրավոր զինվորներին եւ բերել իր օրհնությունն ու շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները։
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան խորապես մտահոգություն է հայտնել վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սեպտեմբերի 27-ից լրջորեն ծավալվող հակամարտության սրման վերաբերյալ: Ինչպես հաղորդվում է, ադրբեջանցիների հարձակման արդյունքում արդեն արձանագրվել են տասնյակ զոհեր, այդ թվում, քաղաքացիներ, ինչը հրահրում է ավելի լայնածավալ հակամարտությանը տարածաշրջանում: «Ես ցավում եմ այս կյանքերի ողբերգական կորստի համար, իմ անկեղծ ցավակցությունն […]
Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Մինչ օրակարգի հարցերի քննությունը Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացվեց հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։ Ժողովին անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Արցախի ժողովրդի և հայոց բանակի աջակցությանն ուղղված՝ […]
Մեր զորքը թող ասի թշնամուն, «Ես քո վրա եմ գալիս զորությունների Տիրոջ անունով»: Մի անգամ Աստուծո ժողովուրդը կանգնած էր թշնամու առաջ՝ կենաց-մահու պատերազմ տալու առաջ: Հակառակորդից Գողիաթ անունով մի հզոր մարդ դուրս եկավ ասեց ու ասաց, եթե մեկն իմ դեմ կռվի ու ինձ սպանի, մենք ձեզ ծառա կլինենք: Հրաները վախեցան, որովհետև այդպիսի թափով մարդ չունեին: […]