Ինչ է ասում Աստվածաշունչն աղոթքի մասին

Սուրբ Գիրքն ընթերցող յուրաքանչյուր ոք բազմիցս հանդիպում է ամեն օր և ամեն ժամ աղոթելու հորդորին. «Արթո՛ւն եղեք և աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք…» (Մատթեոս 26:41), «Թախանձագին աղոթեցե՛ք տևաբար Սուրբ Հոգու օգնությամբ» (Եփեսացիներ 6:18), «Միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեցեք» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:16-17):