27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Զգույշ եղեք, երբ Աստծո Խոսքն եք սովորում

Երբեմն կարող է թվալ, թե Աստվածաշնչում հակասություններ կան: Օրինակ Եսայի մարգարեի 26րդ գլխի 14րդ համարում ասում է. «իսկ մեռածները կյանք չեն տեսնելու»: Նույն գլխի 19-րդ համարում ասում է. «պիտի հառնեն ու կանգնեն մեռածները»: Աստուծո Խոսքի մեջ ոչ մի հակասություն չկա: Եսային հղում է անում չաստվածներին ու կուռքերին երբ ասւմ է՝ «մեռածները կյանք չեն տեսնելու», քանզի նրանք արձան են ու կուռք: Իսկ երբ ասում է «պիտի հառնեն ու կանգնեն մեռածները» հղում է կատարում ընհանրական հարությանը, որին պիտի հետևի Վերջին Դատաստանը:

Սիրելի ժողովուրդ, զգույշ եղեք, որ Աստծո Խոսքը սովորեք միայն Եկեղեցու Հայրերի մեկնությամբ, ուր չկա հակասություն՝ այլ համաձայնություն:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ