Ահա ես բոլոր մարմնավորների Տեր Աստվածն եմ. մի՞թե որևէ բան ինձնից կարող է թաքուն մնալ

Ո՛վ դու Ամենակալ մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի։ Դու հրաշքներ ու սքանչելիքներ կատարեցիր Եգիպտացիների երկրում, նաև մինչև այժմ՝ Իսրայելում ու ողջ աշխարհի մարդկանց մեջ, քեզ համար ստեղծեցիր մի անուն, որ կա առ այսօր: Իսրայելի քո ժողովրդին դու դուրս հանեցիր […]