Տերն է ապավենն իմ կյանքի, ես էլ ումի՞ց դողամ
Տե՛րն է իմ լույսն ու կյանքը, ես էլ ումի՞ց վախենամ, Տե՛րն է ապավենն իմ կյանքի, ես էլ ումի՞ց դողամ: Նեղիչներս երբ մոտեցան, որ մարմինըս ուտեն, թշնամիներիս հետ տկարացա՛ն- ընկա՛ն: Եթե պատերազմի՛ պատրաստվեն իմ դեմ, սիրտս չի՜ վախենա, եթե իմ վրա ճակատամարտի՛ ելնեն, միևնո՛ւյնն է, հույսս Քո՛ վրա է, Տե՛ր: Մեկ բան խնդրեցի ես իմ Տիրոջից. […]