17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ինչո՞ւ հսկել ինքդ քեզ

Սուրբ Պետրոս առաքյալն ասում է, որ Երկնավոր Հայրը կամենում է, որ սուրբ լինենք, ինչպես գրված է. «Սուրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես» (Ա Պետր. 1:16): Այս պատգամը կատարելու համար մենք՝ որպես անկատար երկրային արարածներ, հաճախ ենք փորձում ջանքեր չխնայել և կառավարել ինքներս մեզ: Չէ՞ որ միայն ժուժկալությամբ և ինքդ քո հանդեպ սահմանած հսկողությամբ է, որ […]

Ինչպիսի՞ն են քո մտքերը

«Եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդաութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով,  ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, – ա՛յն խորհեցէք» (Փիլիպ 4:8): Այս է պատգամում Պողոս առաքյալը՝ խոսելով մտքերը մաքրելու մասին: Սակայն մենք արդյոք հաճա՞խ ենք մտածում ու կարևորում այն, ինչի մասին խորհում ենք: Երբեմն իսկապես պակաս կարևորություն ենք տալիս մեր մտքերին: Կարծում ենք, թե ոչ ոք չի կարող երբևէ իմանալ, թե ինչ  ենք մենք մտածում, և մեր ոչ աստվածահաճո մտքերը կարող ենք քողարկել […]

Քո նեղության օրը կանչի՛ր Ինձ, և Ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես Ինձ» (Սաղմ. 49:15)

Այն, թե ինչպես է առաջացել չարը, հնուց ի վեր եղել է մարդու հետաքրքրության առարկան։  Մարդն իր գիտակցական կյանքի հենց սկզբից բախվեց այնպիսի ուժերի հետ, որոնց ի վիճակի չէր ղեկավարելու, և որոնք վնասակար ու կործանարար ազդեցություն էին թողնում: Ոմանք գուցե հարցնեն. Ինչպե՞ս կարող էր բարի ու սիրող Աստված ստեղծել սատանայի նման չար ոգեղեն էակի։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ […]

«Ամենքը փնտրում են քեզ» (Մարկ. 1:37)

Մեր և մեր շրջապատում եղած շատերի կյանքում ականատես ենք լինում այնպիսի իրավիճակների, երբ մարդիկ փնտրում են Աստծուն: Սա միանգամայն բնական երևույթ է, քանզի այն հանդիսանում է յուրաքանչյուր քրիստոնյայի համար կարևորագույն ձգտում: Աստծուն փնտրելու համար կա՛մ պետք է Նրան արդեն ճանաչած և կորցրած լինել, կա՛մ երբևէ ճանաչած չլինել: Աստծուն փնտրելու համար նախ պետք է իմանալ, որ […]

Ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի

Հրաշափառ Հարությունից հետո Հիսուս Քրիստոս խոսեց Սուրբ Հոգու մասին՝ ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին…» (Հովհաննես Ի 22), իսկ Համբարձումից առաջ պատվիրեց նստել Երուսաղեմում, մինչև երկնքից զորություն ստանալը: Տերն առաքեց Սուրբ Հոգին կրակի նմանությամբ՝ պահելու և պարսպապատելու համար Սուրբ Եկեղեցին, որպեսզի սատանան այնտեղ չմտնի և ավերածություն չգործի, որովհետև սատանան Սուրբ Հոգու կրակից սարսափահար է լինում: Քրիստոս հայտնեց […]

Որտե՞ղ փնտրել երջանկություն

Մարդիկ ամենուր ինչ-որ բան են փնտրում։ Այն, ինչ իսկապես փնտրում ենք կոչվում է երջանկություն: Այնուամենայնիվ, շատերը չունեն երջանկություն, որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն: Երջանկության ոսկե ուղին թերևս անձնվիրությունն ու սերն է․ սեր, որը հոգատարություն, ջերմություն և որոշակի գթություն է առաջացնում յուրաքանչյուր կենդանի հոգու համար: Սերը երջանկություն տանող ուղիղ ճանապարհն է, ինչի շնորհիվ մարդկային հոգին հարստանում […]

Արժանի լինենք սրբերի սխրանքներին

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օրը: Դանիել մարգարեն Սուրբ Դանիել մարգարեն հին կտակարանի չորս մեծ մարգարեներից է՝ մեկն աստվածաշնչյան այն մարգարեներից, ում անունով կա Աստվածաշնչի կանոնում ներառված գիրք: Նա սերում է Իսրայելի թագավորական ցեղից: Ապրել է Քրիստոսի ծննդից առաջ 6-րդ դարում:  Դանիելը Հովակիմի թագավորության […]

Դուք թողեցիք Ինձ, մոռացաք Իմ սուրբ լեռը եւ սեղան գցեցիք դեւերին

  Դուք թողեցիք Ինձ, մոռացաք Իմ սուրբ լեռը եւ սեղան գցեցիք դեւերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատուին։ Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, եւ ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք եւ, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք։ (Եսայի 65:12)

Մեր ֆիզիկական արթնության ժամերին մշտապես զբաղված ենք գործերով…

Մեր ֆիզիկական արթնության ժամերին մշտապես զբաղված ենք գործերով: Երբեմն այդ գործերը հենց ինքներս ենք մեզ համար ստեղծում, երբեմն էլ դրանք կարևոր ու էական չեն, չունեն տեսանելի արդյունք: Սակայն միաժամանակ ֆիզիկական արթնության ժամերին մարդ շարունակ փնտրում է որևէ գործ, զբաղմունք: Չէ՞ որ հենց գործերով է, որ զգում է, թե գոյություն ունի, կարևոր է: Քչերս ենք, սակայն, […]

Տերը շնորհ է տալիս խոնարհներին (Առակներ 3:340)

Մեզ համար խոնարհության կատարյալ օրինակ է Հիսուս Քրիստոս, Ով մարդկությանը փորձեց հասցնել Աստվածային խոնարհության: Այնպիսի խոնարհության, որը վանելով ատելություն՝ ծնում է սեր, հույս, ներդաշնակություն, ներողամտություն, երջանկություն ու այս կերպ մերժում է խավարը՝ լույս սփռելով աշխարհի վրա: «Խոնարհեցրու քո անձը և շնորհ կգտնես Տիրոջ առջև, քանզի մեծ է Տիրոջ զորությունը, և Նա փառավորում է Իր կամքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի