15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Մի անարգեք

Թելադրի՛ր ոչ ոքի չանարգել, մարդու հետ չկռվել, այլ լինել փափկանկատ և կատարյալ ազնվություն ցուցաբերել բոլոր մարդկանց հանդեպ, որովհետև մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, Աստծուն անհնազանդ ու մոլորված: Մենք էլ էինք ամեն տեսակ ցանկությունների և անառակ հաճույքների գերին՝ ապրում էինք չարությամբ ու նախանձով, մենք էլ էինք ատելի ուրիշներին և ատում էինք միմյանց: Բայց հետո Աստված՝ […]

Ինչ էլ որ գա քո գլխին

Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր։ Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր եւ շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը եւ մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։ Ինչ էլ որ գա քո գլխին, ընդունի՛ր հոժարությամբ եւ հաճախադեպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։ Ոսկին փորձվում է կրակի մէջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։ Սիրաք 2:1-5

Ինչպես կարող ենք Աստծուն հաճելի դառնալ

Ովքեր են պատրաստ արձագանքելու Տիրոջ սքանչելի հրավերին: «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի»: Եթե դուք պատրաստ եք ձեր կամքն Աստծուն հանձնելու (Հռոմեացիս 12.1, 2), ապա առաքելական կոչը հասկանալի եւ իմաստալից է ձեզ համար. դուք ուզում եք ձեր մարմինը, որպես կենդանի եւ սուրբ զոհ, նրան մատուցել` «գոհացնել Աստծուն, սա է ձեր հոգեւոր […]

Այդպես դուք կստանաք ձեր հոգիների փրկությունը

Օրհնյալ է Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմությամբ վերստին ծնեց մեզ, որպեսզի մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ ունենանք այն կենդանի հույսը, թե ժառանգելու ենք անեղծ, անարատ և անթառամ կյանքը, որ երկնքում պահված է ձեզ համար: Եվ Աստված իր զորությամբ պահում է ձեզ, որպեսզի ձեր հավատով հասնեք նրա պատրաստած փրկությանը, որ հայտնվելու է […]

Եթե աշխարհը ձեզ ատում է

Հիսուս ասում է. -Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցեք միմյանց:  Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ նախ ինձ է ատել:  Եթե այս աշխարհին պատկանած լինեիք, աշխարհը սիրած կլիներ ձեզ, որպես իրենից եղող մեկին: Բայց աշխարհը ձեզ ատում է, որովհետև ես ձեզ զատեցի այս աշխարհից, և դուք այլևս այս աշխարհին չեք պատկանում: Հիշեցե՛ք այն խոսքը, որ […]

Ինչպե՞ս կարող ենք խաղաղ ապրել, երբ ապրում ենք դժվարությունների ու դաժան աշխարհում

Որ դուք շուտով չշարժվեք ձեր մտքից և չզարհուրեք ոչ հոգով, և ոչ խոսքով, և ոչ թղթով իբր թե մեզանից գրված, որպես թե Քրիստոսի օրը եկած հասած լինի: Բ Թեսաղոնիկեցիների 2.2 Պողոս առաքյալը Թեսաղոնիկեի եկեղեցու անդամներին հորդորում է, որ չշարժվեն իրենց մտքից և չզարհուրեն: Մարդու միտքը կարող է ղեկավարվել ինչպես Աստծո Հոգուց, այնպես էլ սատանայից: Այս […]

Ինչ է ասում Աստվածաշունչը ուսման մասին

Որդյակ, ուսում փնտրիր քո մանկությունից, եւ մինչեւ ծերություն իմաստություն պիտի գտնես։ Մոտեցիր նրան վարողի եւ սերմանողի նման, եւ սպասիր նրա բարի պտուղներին. թեեւ այն մշակելու պահին մի փոքր կհոգնես, բայց շուտով կուտես նրա պտուղները։

Մի նախանձիր

«Որդյա՛կ իմ, մի՛ նախանձիր չար մարդկանց և մի՛ ցանկացիր ապրել նրանց հետ, որովհետև նրանց սիրտը խաբեություն է խորհում, և նրանց շուրթերը խոսում են ցավեր պատճառելու մասին: Տունը շինվում է իմաստությամբ, հաստատվում է խելացիությամբ, և շտեմարաններն ամեն տեսակ հարստությամբ ու բարիքներով լցվում են գիտությամբ: Իմաստունը լավ է հզոր մարդուց, և խոհեմ մարդը՝ մեծամեծ դաստակերտներ ունեցողից»: Առակաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի