15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Երկու հոգով ավելի լավ է, քան մենակ

Երկու հոգով ավելի լավ է, քան մենակ, որովհետև ավելի վարձ կա նրանց վաստակի համար, քանի որ եթե մեկն ընկնի, նրա ընկերը կկանգնեցնի նրան, բայց վա՜յ մենակին, որ ընկնի, երբ ուրիշ մեկը չկա, որ բարձրացնի նրան։ Եվ եթե երկուսը միասին քնեն, կտաքացնեն միմյանց, բայց միայնակ մարդն ինչպե՞ս պիտի տաքանա։ Եվ եթե մեկի վրա բռնանան, երկուսը դեմ […]

Ինչպես է Աստվածաշունչը սահմանում ամուսնական հարաբերությունները

Կանայք իրենց մարդկանց հնազանդ լինեն, ինչպես Տիրոջը, որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոսը գլուխն է իր եկեղեցու եւ ինքն է փրկիչն այդ մարմնի: Եւ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես եւ կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում: Մարդիկ, սիրեցեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսը սիրեց իր եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, […]

Ինչ է ասում Աստվածաշունչը ուտելու մասին

Հավատի մէջ տկարացածին ընդունեցեք ոչ երկմիտ տարակուսանքով: Մեկը հավատում է, թե կարելի է ուտել ամեն բան. իսկ ով տկար է հավատի մեջ, բանջարեղեն է ուտում. ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում. իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, քանզի Աստված նրան ընդունեց: Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի […]

Եթե միայն մարդն իմանա, թե ինչ է Աստված ասում իրեն

Զավակս, գուցե ինձ չես ճանաչում, բայց ես ամեն բան գիտեմ քո մասին: (Սաղ- 139) Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ։ (Եբր-13) Ես գիտեմ, թե երբ ես նստում և երբ ես վեր կենում: (Սաղմ- 139) Ես քո բոլոր ճանապարհները գիտեմ: (Սաղմ- 139) Անգամ գլխիդ ամեն մազերն էլ հաշվված են: (Մատթ-10) Եվ դու ստեղծվել ես Իմ […]

Մեծ պահքի երկրորդ օր

Տեր Աստված ասում է. -Ով մեղք գործի, նա էլ պետք է մեռնի, իսկ որդին հոր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունները: Արդարի արդարությունն ընկնելու է իր վրա, անօրենի անօրենությունը՝ իր վրա: -Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմություն անի, ապրելով ապրելու է ու […]

Աստված խոստանում է

«Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են: Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ: Այլ դուք հետամուտ եղեք Աստծո արքայությանը, և այդ ամենը ավելիով կտրվի ձեզ» (Ղուկ. 12։29-31)։

Զգույշ բացիր բերանդ

Զգո՛ւյշ եղիր քայլիդ համար, երբ Աստծու տուն ես գնում, և մոտեցի՛ր լսելու համար. որովհետև քո զոհն ավելի հարգի է, քան ընծաներն անզգամների, որոնք չգիտեն բարիք գործել։ Թող քո բերանը չշտապի, և ոչ էլ սիրտդ հապճեպ խոսք ասի Աստծու առջեւ, որովհետեւ Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. դրա համար էլ թող քո խոսքերը սակավ լինեն։ […]

Որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք

Դեն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում: Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի