15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ամեն մեկին, ով կանի այն, ինչ իրեն ասում է Քրիստոս, անհնարինը հնարավոր կդառնա. քնելուց առաջ մտածենք

«Նա ինչ որ ասի ձեզ, արե՛ք»:  (Հովհաննես 2:1-12) Գալիլիայի Կանա քաղաքում, հարսանիքի ժամանակ Քրիստոս կատարեց Իր առաջին հրաշքը՝ ջուրը գինի դարձրեց։ Հրաշքը տեղի ունեցավ Աստվածածնի խնդրանքով, երբ վերջինս դիմեց Քրիստոսին և ասաց. «Գինի չունեն»: Մարդկանց սրտերը փափագում էին ուրախության, իսկ գինին սպառվել էր: Քրիստոս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ով կին, իմ ժամանակը դեռ […]

Մի դատեք, որ Աստծուց չդատվեք

«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք. որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու» (Մատթ. 7:1-2) Մեր գործը չէ դատապարտել աշխարհը և մարդկանց, որովհետև թե՛ աշխարհի, թե՛ մարդկանց հանդեպ ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում, քան պարզապես քննադատելն ու բողոքելը: Կարո՞ղ ենք այս կյանքում ինչ որ բան փոխել, ուրեմն անե՛նք սիրով ու ազնվորեն։ Չունենք այդքան ժամանակ, որ […]

Զորությունների Տերը մեզ հետ է

Մեր ապավենը Աստվա՛ծ է, Նա՛ է զորությո՛ւնը մեր, օգնականը մեր այն նե՛ղ օրերում, որոնք մե՛նք գտանք: Եվ այդ պատճառով չե՛նք վախենալու, երբ երկիրն ընկնի խռովության մեջ, երբ լեռներն անգամ շարժվեն ու իջնեն խորքը ծովերի: Ջրերը գոչով ալեկոծվեցի՛ն և խռովեցի՛ն լեռները Տիրոջ սո՛ւրբ զորությունից: Գետերը իրենց հանդարտ հոսանքով ուրախացնում են քաղաքը Աստծո, Բարձրյալն ահա սըրբագործո՛ւմ է […]

Կա մի բացարձակ ճշմարտություն, որ Հիսուս Քրիստոս գալու է. մտածեք քնելուց առաջ

Օրերս մի հետաքրքիր տեսակետ լսեցի աշխարհի վախճանի մասին. հենց այդ միտքն էլ առիթ եղավ գրել այդ մասին. «Հլը ուր եեեեեեեեեեեեեեեես մինչև աշխարհի վերջը»: Սա վա՞խ է, թե՞ լավատեսություն: Լավատեսություն չէ իմ կարծիքով, և հուսադրող էլ չէ ամենևին, չնայած երբեմն ձեռնտու տարբերակ է:  Սակայն կա մի Բացարձակ Ճշմարտություն, որ Հիսուս Քրիստոս գալու է նորից նույն մարմնով […]

Ովքեր են Աստծո որդիները. Աստվածաշունչը մեկնում է

Նույն օրերին Մարիամը ճանապարհ ընկնելով շտապ գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը: Այնտեղ Զաքարիայի տուն մտնելով՝ Եղիսաբեթին ողջույն տվեց: Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան շարժվեց իր որովայնում, և Եղիսաբեթը, Սուրբ Հոգուց ներշնչված, բարձրաձայն ասաց. -Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է այն զավակը, որ կրում ես քո որովայնում: Ինչպիսի~ երջանկություն, որ իմ Տիրոջ […]

Մենք չենք կամենում ո՛չ սովորել, ո՛չ էլ սանձահարել մեր ցանկությունները

Գայլերը միշտ հետապնդում են ոչ թե առողջ և ուժեղ ոչխարներին, այլ վիրավոր ու փոքրիկ ոչխարներին: Այս «գայլերը» մարդկանց կպատմեն  այն, ինչ նրանք ցանկանում են լսել, և ոչ թե այն, ինչի կարիքն ունեն. որովհետև նրանք առողջ ուսմունք չեն ցանկանում լսել, այլ ցանկանում են լսել ինչ որ մեկին, որը շոյում է իրենց ականջները: Իսկ նման գայլերից կարելի […]

Ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի. Քրիստոսի խոստումը

Բայց այս բոլորից առաջ ձեր վրա ձեռք պիտի դնեն և պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ և կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անվան համար։ Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայության։ Արդ, ձեր մտքում դրեք սա. նախօրոք մի՛ մտահոգվեք պատասխան տալու համար, քանզի ձեզ կտամ բերան և իմաստություն, որին […]

Պիտի գա ժամը, երբ պիտի թողնես աշխարհն ու նրա ունեցվածքը

Գիտե՞ս, թե ինչից պետք է խուսափես։ Խուսափիր հետաքրքրություններից, հույսերից ու ցանկություններից, եթե իսկապես ուզում ես ձեռք բերել հոգու ազատագրում։  Իմ սիրելի եղբայր, թույլ տուր ավելի խորանալ սրտիդ մեջ։ Դու մեծ հույսեր ունես, որոնց մասին շա՜տ ես մտածում, ե որոնք զբաղեցնում են սրտիդ մի մասը։ Դրանք զբաղեցնում են քո երևակայությունը, և երբ մենակ ես լինում, անրջում […]

Ինչ է ապաշխարությունը. եթե առաջ չգնանք, կկորչենք

Ինչ է ապաշխարությունը: Դա պտուղ տալ է: Սերմը պիտի պտղաբեր լինի, ծառը պիտի պտղաբեր լինի, թե չէ անպտուղ ճյուղերը կտրվում աստիճանաբար չորանում են ու նետվում կրակի մեջ: Երբ Տեր Հիսուսին հարցրեցին մարդկանց մի խմբի մահվան մասին, ինքն ասեց, կարծում եք իրենք ավելի մեղավոր էին, քան Երուսաղեմում ապրող բոլոր մարդի՞կ, բայց ասում եմ ձեզ, եթե չապաշխարեք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի