15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

… որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ

Ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Հիսուսի մէջ, որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա։ Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և […]

Եթե ուզում եք Աստված երես չդարձնի ձեզանից

Եթե դուք ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով վերադառնաք նրան եւ նրա առջեւ արդարություն գործեք, այն ժամանակ նա էլ կդառնա դեպի ձեզ եւ իր երեսը չի ծածկի ձեզանից: Դուք կտեսնեք, թե նա ինչ կանի ձեզ հետ, եւ դուք նրան կփառաբանեք լիաբերան:  Եսթերի գրքից

Աստված ասում է՝ մի վախենա

Աստված ասում է. «Մի վախենա, որովհետև Ես քեզ հետ եմ, մի հուսահատվիր, որովհետև Ես քո Աստվածն եմ»: Եսայի 41:10 Հիսուս Քրիստոսը քաջալերում է մեզ. «Թող ձեր սրտերը չխռովվեն. Աստծուն հավատացեք և Ինձ հավատացեք»: Հովհաննես 14:1 «Եվ դուք էլ հիմա տրտմություն ունեք, բայց նորից պիտի տեսնեմ ձեզ, և ձեր սիրտը պիտի ուրախանա, և ձեր ուրախությունը ոչ մեկը […]

Մեզանից չեն կախված գայթակղությունները, բայց մեր ձեռքերում է դրանց տրվելը կա չտրվելը

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Անկարելի է, որ գայթակղությունը չգա, բայց վայ նրան, որի ձեռքով կգա: Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանաքար վեմ կախվեր, եւ նա ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեր» (Ավետարան ըստ Ղուկասի 17:1-2): Այո, այս աշխարհում գայթակղությունները շատ շատ են, նույնիսկ սուրբ Հովհաննես առաքյալն է ասում, որ […]

Գոհանալու զորությունը

Մարմնավոր հուսահատությունները, վշտերը, հիվանդություններն ու հալածանքները, քրիստոնյայի համար հոգևոր վերելքի քարքարոտ աստիճաններն են, իսկ գագաթ են հասնում, երբ այդ բոլորի համար գոհությամբ փառաբանում ես Աստծուն, քանզի գրված է, «Ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհություն տվեք Հորը Հիսուսի Անունով»։ Եվ դարձյալ, «Գոհություն մատուցողը Ինձ կփառավորի»:  [Սաղմոս 56 և50] Մերուժան Բաբաջանյանի հանրագրից

Իրականում Աստված քո աջ կողմում է

Երբ շրջապատված ես լինում վտանգներով և աջ ու ձախ նայելով համոզվում ես, որ մենակ ես, սարսափում ես… Իրականում Աստված քո աջ կողմում է, որպեսզի չսասանվես (Գործք 2:25): Դու Նրան չես տեսնում, քանի որ աչքով ամեն ինչ չես տեսնի, աչքերդ նյութական լինելով՝ չեն կարող տեսնել հոգևորը: Դրա համար դու պետք է ազատվես մարմնավոր զգայարանների գերությունից: Հոգիդ […]

Աստված վեց բանից զզվում է

Տերը վեց բանից զզվում է ու Նրա հոգու առջև յոթ բան պիղծ են՝ ամբարտավան աչքեր, ստախոս լեզու, անմեղ արյուն թափող ձեռքեր, չար խորհուրդ հնարող սիրտ, չարություն անելու համար շուտ վազող ոտքեր, ստություն խոսող անիրավ վկա ու եղբայրների մեջ կռիվներ ցանող մարդ: Առակաց 6.16-19

Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ մեկ ուրիշին սպասենք

Հիսուսն այս պատվերները իր տասներկու աշակերտներին տալուց հետո մեկնեց այնտեղից՝ քարոզելու և ուսուցանելու շրջակա քաղաքներում։ Երբ Հովհաննեսը բանտում լսեց Քրիստոսի կատարած գործերի մասին, իր աշակերտներից ոմանց ուղարկեց Հիսուսի մոտ՝ հարցնելու նրան. – Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ մեկ ուրիշին սպասենք։ Հիսուսը պատասխանեց. – Գնացե՛ք և Հովհաննեսին պատմեցե՛ք, ինչ որ լսում եք ու տեսնում. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի