15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Աստված վարձատրում է

Ի՞նչ է հավատը: Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում:  Արդ, այսպիսի մի հավատով էր, որ անցյալ ժամանակների մարդիկ ընդունվեցին Աստծու կողմից: Հավատով ենք հասկանում տիեզերքի ստեղծումն Աստծու խոսքով, որով տեսանելի տիեզերքը գոյացավ անտեսանելիից: Իր հավատով էր, որ Աբելը Կայենից շա՛տ ավելի լավ […]

Երբ հավատարիմ կլինենք քչի մեջ, Աստված մեզ շատը կտա

«Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է»:  (Ղուկաս 16:10) Մեզնից յուրաքանչյուրը եզակի, անկրկնելի է Աստծո համար. սա է այն հիմքը, որով մարդը Մարդ է դառնում: Հաճախ մարդիկ գալիս են խոստովանության և ակնկալում, որ հոգևորականը հստակ ճանապարհ ցույց տա, թե ինչպես հաղթահարել մեղքը։ Սակայն մարդուն ասել՝ «արա սա, կամ՝ նա» դեռ բավական չէ։ Կարևոր […]

Մի դատեք, որ Աստծուց չդատվեք

«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք. որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու»:  (Մատթ. 7:1-2) Մեր գործը չէ դատապարտել աշխարհը և մարդկանց, որովհետև թե՛ աշխարհի, թե՛ մարդկանց հանդեպ ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում, քան պարզապես քննադատելն ու բողոքելը: Կարո՞ղ ենք այս կյանքում ինչ որ բան փոխել, ուրեմն անե՛նք սիրով ու ազնվորեն։ Չունենք այդքան ժամանակ, որ […]

Հիսուսը խոստանում է նրանց, ովքեր հավատում են

Հիսուս ասում է.  -Այս գործերը, որ ես կատարում եմ իմ Հոր անունով, դրանք իսկ վկայում են, թե ով եմ ես: Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք: Ես ճանաչում եմ իմ ոչխարներին. նրանք լսում են իմ ձայնը և հետևում են ինձ, և ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց. նրանք բնավ չեն կորչի: Ոչ ոք […]

Մենք հիմա անցնում ենք մահվան ստվերների միջով

Եթէ նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն։ Այսպես էր ասում Դավիթ թագավորը, մեծ սաղմոսերգուն, որովհետև անվերապահ հավատում էր Աստծուն և խոսում էր հետը անկեղծանալով: Մենք հիմա անցնում ենք մահվան ստվերների միջով, երանի ունենայինք սաղմոսերգուի վստահությունը…և ասեինք Տերն է իմ Հովիվը: Ծովիկ Դավթյան

Դու Աստծո հետ ե՞ս, թե՞ Աստծո դեմ

Մեզանից ամեն մեկը պիտի որոշում կայացնի, թե ինչի համար է ապրում: Դա պիտի լինի վճռական որոշում: Դու Աստուծո հետ ես, թե՞ Աստուծո դեմ: Միջին ճանապարհ չկա: Երբ Մովսեսը մարդկանց տվեց Աստուծո օրենքը, ասաց «Երդվում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջևն եմ դնում կեանքն ու մահը… Ընտրի՛ր կեանքը, որպէսզի ապրեք դու եւ քո սերունդը» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի