Իմ ձայնով աղոթք կարդացի Աստծուն, և Նա ինձ նայեց

Իմ ձայնով Տիրո՛ջն աղոթք կարդացի, իմ ձայնով աղո՛թք կարդացի Աստծուն, և Նա ի՛նձ նայեց: Նեղությանս մեջ ձեռքերս պարզած խնդրեցի՛ Աստծուն, գիշե՛րն էլ Նրա առջև կանգնելով՝ և չխաբվեցի՛: Մխիթարություն չէր գտնում հոգիս: Հիշեցի Աստծուն և ուրախացա՛, բայց իմ հառաչից դեռ նվաղում էր իմ հոգին իմ մեջ: Եվ վա՛ր կախեցի աչքերս այդժամ ու խռովքի մեջ բա՛ն չխոսեցի, […]