21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները կարող են հանդիպել մայիսի սկզբին Բրյուսելում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ մայիսի սկզբին Բրյուսելում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը։   «Մայիսի սկզբին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ծրագիր կա», – ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում։

Ուզում եմ հարց տալ հպարտ քաղաքացիներին, դուք ձեզ հարց տվել եք՝ ի՞նչ տվեց ձեզ թավշյա հեղափոխությունը. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը գրում է.   Քանի որ ըստ լուրերի դավաճան ու խաբեբա իշխանությունը ուզում է մայիսի 1-ին նշել «հպարտ քաղաքացու» օրը, ուզում եմ հարց տալ հպարտ քաղաքացիներին, դուք ձեզ հարց տվել եք, թե ի՞նչ տվեց ձեզ թավշյա հեղափոխությունը։   Ըստ նիկոլի դուք տուգանքի մատերիալ չէիք…, բա ո՞ւր մնաց նիկոլի խոստումները: #StopNikol

«Նա իմ կարիքն ուներ նույնքան, որքան ես նրա կարիքը. ես ուժեղ էի միայն այն պատճառով, որ նա ինձ հետ էր». մահացած հղի կնոջ ամուսնու գեղեցիկ ու հուզիչ պատմությունը

Ապրիլի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը դաժան վթարի ենթարկեց 28-ամյա Սոնա Մնացականյանին: Նա հղի էր և սպասում էր առաջնեկին: Ցավոք, բժիշկներին չէր հաջողվել փրկել նաև պտղի կյանքը: Սոնա Մնացականյանի ամուսին՝ Աշոտ Վարդանյանը, պատմել է իրենց ծանոթության ու համատեղ կյանքի մասին։ «Իր կյանքին» Աշոտ Վարդանյանը համարում է լավագույն դուստրը, լավագույն […]

Արցախի հարցում այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը: Արցախի կառավարության անդամների՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է։  

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը քիչ առաջ անցկացրեց Նիկոլ Փաշինյանին թուրքական դպրոցն ավարտելու վինետկեն նվիրելու ակցիա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը քիչ առաջ անցկացրեց Նիկոլ Փաշինյանին թուրքական դպրոցն ավարտելու վինետկեն նվիրելու ակցիա։   Բացի վինետկայից մասնակիցները կառավարության շենքի մոտ թողել են նաև կարմիր թուրքական գլխարկներ։ Ոստիկանությունն ուժ է կիրառել, 10 հոգի կոպիտ կերպով բերման է ենթարկվել»:               […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված