Ջուր մի լցրեք հեռացող սրիկայի ջրաղացին. Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկար մտածեցի՝ գրել-չգրել․․․
Որոշեցի, այնուամենայնիվ՝ գրել սա․․․․
Նախ, դատապարտելի է այլ անձանց կողմից մեկ մարդու ծեծը․․․
Ես՝ դատապարտում եմ այդ երեւույթը․․․
Լրահոսից իմացա, որ ծեծել են մեկին, գուցե՝ երկուսին․․/անունները միտումնավոր չեմ գրում, դուք ինձանից լավ գիտեք/․․․
Քննարկում է սկսվել, մեկը ասում է լավ են արել, մյուսը՝ ասում է լավ չեն արել․․․
Լավ եք անում, որ քննարկում եք․․․
էդ մարդիկ, կարծեմ անմիջապես աղաղակեցին, թե հասեք ինձ ցուցարաները ծեծել են․․․
Իրենց ճաշակի հարցն է, իմ պատկերացումներով, տղամարդը պետք է ամաչի ծեծ ուտելու համար եւ ոչ աղաղակի․․․
Հիմա՝ բուն առիթը, որ սա գրեցի…
Մի ակնթարթ վերադարձնեմ ձեզ չարաբաստիկ 2018, ապրիլի 23, Բարեկամության մետրո, գնում եմ ԱԺ․․․․
Ճղճղան նիկոլապաշտ կանայք եւ տղամարդիկ ճանաչեցին ինձ՝ հանրապետականիս․․․․Մեկը գոռաց՝ քաշեք գցեք գնացքի տակ, մեկը թեւերիցս բռնեց եւ սկսեց քաշքշել, երրորդը գոռում էր «թքեմ երեսիդ» եւ այնքան քաշքշեց/մեկ ուրիշը կասեր՝ ծեծեց/, բաճկոնս պատռեց,ոտքերս եւ թեւերս երկար ժամանակ կապտուկների մեջ էին,․․․Մի կերպ դուրս եկա մետրոյից, ոչ մի ոստիկան չմիջամտեց, ՀՀ ոչ մի քաղաքացի, որ ներկա էր էս ամեին, չասեց՝ «մի արեք», չասեց. «Դատապարտում եմ».․․իսկ ավելի սարսափելին հետո էր․․Ես ոտքով էի քայլում, ամեն տեղ ոտքով եմ գնում եւ երեկ եւ այսօր․․․Չասեմ , չէ՞ քանի անգամ են փնթի եւ գռեհիկ կանայք ու տղամարդիկ քար գցել վրաս․․․քանի անգամ են քաշքշել փողոցում/եթե ես էսօրվա ծեծվածի խելքին լինեի, կասեի՝ ծեծել են/․․․։Իրականում այդ բաները հենց այդպես կարելի էր կոչել․․․
Ոչ մի լրատվամիջոց, որ իմացավ, ոչ մի քաղաքացի, որ ներկա էին, չդատապարտեցին․․․Իսկ երբ մեկ տարի հետո վթարի ենթարկվեցի, ամբողջ մի ոհմակ գրում էր՝ «Մեռներ, ավելի լավ» Ու դարձյալ, չեղավ լուրջ դատապարտում, այդ գրառումները զուտ օրինակ էին բերում եւ սուտի-մուտի «փիլիսոփայում»․․․․Բայց՝ չէին զանգում ու հարցնում՝ ո՞նց ես․․մինչդեռ շատերի հետ տասնամյակների ճանապարհ էի անցել․․․
Ես սա ասացի, դուք մտածեք․․․
Այո, լավ բան չի մարդուն ծեծելը․․․Հեչ լավ բան չի․․․Դատապարտելի է․․․․Չարդարացնելով ծեծը եւ բռնությունն առհասարակ, ուզում եմ ասել՝ երկակի ստանդարտներով գոնե հիմա մի առաջնորդվեք, հերիք է այլեւս․․․Երկու տիրոջ ծառա մի եղեք եւ, որոշներին էլ պարզ ասում եմ՝ մի նույնացրեք այն ինչ կատարվեց 2018-ին եւ այն, ինչ կատարվում է այսօր․․2018-ին նեռը գալիս էր դագաղներով, մահվան ծաղիկներով, սեւ ժապավեններով, ոռնոցով, դըմփոցով եւ ստով, գալիս էր քանդելու Հայաստանն ու Արցախը, քանդելու մարդկայինը, աստվածայինը,մարդկային հարաբերությունները․․․Այսօր ժողովուրդը ոտքի է ելել հեռացնելու չարիքը, վերականգնելու պետականությունը եւ հայի արժանապատվությունը․․․․Մի համեմատեք․․․Ջուր մի լցրեք հեռացող սրիկայի ջրաղացին․․․Եթե այդպես շարունակեք վարվել, դուք ի՞նչ կոչվելու արժանի կլինեք ․․․»: