21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Համոզմունքս ամրապնդվում է․ ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունը

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։ Ակնհայտ է, որ ժողովրդական ալիքն օրավուր մեծանում է և առաջիկայում տրամաբանորեն կարող է նաև հանգեցնել իշխանափոխության․ այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։   «Օրինաչափ է, որ Հայաստանում ծավալվող այս իրադարձություններին ակտիվ հետևում և անդրադառնում է նաև ադրբեջանական մամուլը։ Իրենց հրապարակումներում նրանք Հայաստանի ընդդիմությանը ներկայացնում […]

Հայաստանը պետք է բարելավի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ և հրաժարվի տարածքային պահանջներից. Ալիև

Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի մեկուսացած ռեժիմում մնալ տարածաշրջանում։ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելով, միաժամանակ հրաժարվելով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից՝ Հայաստանը չպետք է խոչընդոտի եռակողմ համագործակցության գործընթացին», – ասել Է Ալիևը՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» […]

«Հայ ուսանողը երբեք չի կարող հանդուրժել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում». ուսանողները Արցախի դրոշներով մտան Ագրարային համալսարան

«Ուսանող, զարթնիր» կարգախոսով երիտասարդները շարունակում են ակցիա իրականացնել երևանյան մի շարք բուհերում։ Ակցիան այսօր նրանք սկսեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանից։ Անվտանգության աշխատակիցները սկզբում թույլ չտվեցին ուսանողներին ակցիա իրականացնել, սակայն նրանց միացավ համալսարանի դասախոսներից մեկն ու պնդեց, որ երիտասարդներն իրավունք ունեն մտնել համալսարանի շենք։ Երկար բանակցություններից հետո, ի վերջո, ուսանողները Արցախի դրոշներով մտան Ագրարային համալսարան՝ կոչ […]

Ծովագյուղի ճակատագիրը՝ անհայտ. «Ժողովուրդ»

Ծովագյուղի գյուղապետարանի գործունեությունը արդեն չորս ամիս է՝ պարալիզացված է: Նշենք, որ անորոշ կարգավիճակում է ոչ միայն Ծովագյուղը, այլեւ Սեմյոնովկա համայնքը: Այսինքն՝ ավելի քան 4 ամիս է, ինչ այս գյուղերը վարչական ղեկավարներ չունեն։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Սեւանին միացան տասը գյուղեր, այդ թվում` Ծովագյուղն ու Սեմյոնովկան: Նշենք, որ այս գյուղերի […]

Ինչ որոշում կկայացնի Հակակոռուպցիոն կոմիտեն. ծնողները սպասում են. «Ժողովուրդ»

Արդեն երեք օր է՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը: Զոհվածների ծնողները սպասում են նախաքննական մարմնի պատասխանին, որը դեռես լուռ է, սակայն երկու օրից պետք է տա հստակ պատասխան՝ կա՛մ զոհվածների հարազատների միջնորդությունը բավարարում է, կա՛մ ոչ : «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդոթյան […]

Խորհրդարանի ղեկավարությունը որոշել է ճագարներ բազմացնել. «Հրապարակ»

«ԱԺ-ում երեկվանից ճագարներ են հայտնվել։ Խորհրդարանի ղեկավարությունը որոշել է ավտոպարկը թարմացնելուց զատ՝ նաեւ ֆերմա հիմնել` ճագարներ բազմացնել։ Մինչ այս ԱԺ այգում կենդանական աշխարհից սկյուռների կարելի էր հանդիպել, հիմա՝ նաեւ ճագարների։ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ ճագարները ձեռք են բերվել աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի անձնական միջոցներով, դրանք 7-ն են։ «Քանի որ այս պահին ԱԺ […]

Փաշինյանը գործուղման է մեկնում ընտանիքի հետ. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանի գործուղումներին նորից սկսել են նրա հետ մեկնել ընտանիքի անդամները: Մի ժամանակ կինն էր մեկնում, հիմա՝ որդին։ Փետրվարի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կատարած ուղեւորությանը, պարզվում է, մասնակցել է նաեւ Աշոտ Փաշինյանը։ Ղազախստանցի մեր հայրենակիցը պատմեց, որ Աշոտիկին` իր տարօրինակ հագուկապով, տեսել են Նուր-Սուլթանում շրջելիս։ Նրա հետ նաեւ ուղեկցող է եղել, […]

Ծառայակցի կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ

Ապրիլի 28-ին, ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված