Օրվա խորհուրդ
Չարի գայթակղությունը նման է անդունդի հատակում հոսող ջրին. ծարավյալը մի բուռ ջրի համար պետք է անդունդը նետվի: Իմաստուն մարդը ծարավին կհամբերի և այլ մի աղբյուր կփնտրի՝ քաղցրահամ ու անվտանգ:
Չարի գայթակղությունը նման է անդունդի հատակում հոսող ջրին. ծարավյալը մի բուռ ջրի համար պետք է անդունդը նետվի: Իմաստուն մարդը ծարավին կհամբերի և այլ մի աղբյուր կփնտրի՝ քաղցրահամ ու անվտանգ:
Օգոստոսի 19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 19-ի գիշերը կդիտվի +22+24, իսկ վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +22+27, Կոտայքում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +22+27, Գեղարքունիքում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը` +22+27, Լոռիում՝ գիշերը` +13+16, ցերեկը` […]
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ ընթացքում մշտապես փորձեր են ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ»,-այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Քոչարյանի մեկնաբանությունը առնչվում է ր ՝ ռուսական լրատվամիջոցների այն տեղեկությանը, թե օգոստոսի 10-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների […]
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ: Ներկայումս ընթանում է ապացուցման ենթակա փաստական հանգամանքները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ […]
«Այս պայմաններում, երբ ադրբեջանական կողմը երբեք չի խոսում իր կողմից զիջումների մասին, կոնկրետացնել, թե հայկական կողմը ինչ զիջումների է գնալու, կոպիտ մարտավարական եւ ռազմավարական սխալ է»,-այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Փոխնախարաի փոխանցմամբ՝ նման հարցերի մասին խոսելը պարտվողականություն է, քանի որ Բաքուն մինչեւ հիմա իր կողմից երբեք զիջումների մասին որեւէ […]
«ԼՂ խնդրի կարգավորումն ունի երեք էտապ, որոնք պետք է երկու կողմերը կատարեն, սակայն, ադրբեջանական կողմն ցանկանում է առանց առաջին երկու էտապների` միանգամից անցնել երրորդ էտապին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Պատգամավորի խսքով՝ խնդրի կարգավորման առաջին էտապն առաջարկությունների փուլն է եւ բանակցություններն այժմ հենց այդ փուլում են: «Մեծ համաձայնագրի էտապը երրորդն է, […]
«Երեխաների համար առաջին անգամ դպրոց գնալը նոր փորձ է, որտեղ երեխան առաջին անգամ ձեռք է բերում որոշակի պարտականություններ, և ինչպես բոլոր մարդիկ պարտականություններից բխող սթրեսային երևույթներ է լինում: Տարիքով մեծ մարդիկ, սոցիալական կապերի իմաստով փորձառու մարդիկ, հաշվի չեն առնում որոշակի խնդիրները, սակայն երեխաները անցնում են որոշակի սթրեսներ՝ կապված ուսումնառության , գնահատականների և պարտականությունների հետ»,-այսօր՝ օգոստոսի […]
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 18-ին՝ Կառավարության հերթական նիստը բացելիս, շնորհավորել է մարզիկներին, որոնք Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերում մեդալներ են նվաճել. «Շնորհավորում եմ մեր օլիմպիական չեմպիոններին՝ Արթուր Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Միհրան Հարությունյանին եւ Գոռ Մինասյանին: Ես կարծում եմ, որ նրանք բոլորը բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը: Նրանց նորանոր հաջողություններ եմ մաղթում»: Նա նշել է, […]
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ավարտելով աշխատանքային այցը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
























