18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կիեւյան կամրջից տղամարդ է նետվել. դիակի մոտ բջջային հեռախոս ու ID քարտ է եղել

Երեւանում երեկ`օգոստոսի 28-ին, տղամարդ է իրեն նետել Կիեւյան կամրջից: Ըստ shamshyan.com-ի` դիակի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, ինչպես նաեւ 40-ամյա Կարեն Հակոբյանի անվամբ ID քարտ: Ոստիկանությունը պարզում է` արդյոք մահացածը Կ. Հակոբյանն է, թե ոչ:

Հնդկաստանում 156 մարդ է զոհվել ջրհեղեղների ժամանակ

Հնդկաստանի արեւելյան Բիհար նահանգում ջրհեղեղների զոհ է դարձել 156 մարդ: Այս մասին տեղեկացնում  է ՏԱՍՍ-ը, որը  փոխանցում է աղետի հետեւանքների վերացման հարցերի Ազգային վարչության տվյալները: Հեղեղների հետեւանքով շուրջ 1.4 մլն մարդ է տուժել Բիհարի 12 շրջանների 2024 գյուղերում: Նաեւ 8 մլն հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածքներ են հեղեղվել, ճանապարհներ, լրջորեն վնասվել կամ ամբողջությամբ քանդվել են տասնյակ կամուրջներ: […]

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին բնակելի զանգվածի` ամբողջությամբ ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Միտքը կառավարելու համար պայքարել է պետք

Ձեր հիվանդությունների ու նեղություների գխավոր պատճառներից մեկն այն է, որ դուք ձեր միտքը մաքուր չէք պահում: Միտքը կառավարելու համար պայքարել է պետք: Երբ գրում էք ձեր դժվարությունների մասին, ես նայում եմ ձեր էջերին ու շատ ժամանակ տեսնում «սոդոմ գոմոր,» աշխարհիկ ցանկություններ, չար կրքեր, անշառ թվացող կատակներ, ատելություն, դատել, էգոիզմ ու փառասիրություն: Սենց բաներով դուք ձեր […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 27-28-ը` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-28-ը կբարձրանա 2-3 աստիճանով:  

Ճոյտը հորթուկ էլ է, որբուկ էլ.Էջմիածնում կրքերը թեժացած են

Ճոյտն ինձ իր արշինով է չափում։ Դե ինքը ծառայամիտ, ստրկամիտ մարդ է, ողջ կյանքում պատվերներ է կատարել ու չի էլ պատկերացնում, որ կարող են նորմալ մարդիկ էլ լինել՝ պատվեր չկատարող։ Դե ինքը միշտ քաղաքական պապաներ է որոնել, սրա-նրա շքի տակ տեղավորվել։ Այսօր անտեր է մնացել, տեր է ման գալիս։ Որոշել է ԱԺ պատգամավոր դառնալ, բայց […]

Հետախուզվողներից մեկը ներկայացավ կամավոր, մյուսին՝ հայտնաբերեցին

Ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Ջամալ Թ.-ն, ով 2011 թ. դեկտեմբերի 30-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ո.-ին, ով հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ […]

Պայթյունից տուժած՝ գազալցակայանի աշխատակցի վիճակը ծայրահեղ ծանր է

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող գազալցակայանում այսօր՝ օգոստոսի 27-ին՝ մահացու ելքով պայթյունից տուժած՝ գազալցակայանի աշխատակցի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Տուժածի մեկ ոտքը ամպուտացիայի են ենթարկել, նա միացված է արհեստական շնչառական ապարատին: Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 00:20-ի սահմանում: Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ […]

Օգոստոսի 29-ից կդադարեցվի ավտոբուսային թիվ 34 երթուղու շահագործումը

Հարգելի համաքաղաքացիներ, ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ից դադարեցվում է նշված երթուղու շահագործումը: Հաշվի առնելով, որ նշված երթուղու ուղեգծում գտնվող Բաբայան փողոցից մինչև Հր. Քոչար փողոցն ընկած հատվածի սպասարկումն ապահովվել է միայն վերոնշյալ երթուղու միջոցով, որոշվել է միկրոավտոբուսային թիվ 65 երթուղու ուղեգծում ներառել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված