19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընթանում է դրական երկխոսություն․ Չավուշօղլու

Նյու-Յորք քաղաքում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուօղլուն ռուսական «Sputnik» լրատվամիջոցի լրագրողների հետ խոսել է է ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Թուրքական «Haberler» լրատվական կայքը, հղում անելով այդ հարցազրույցին, նշում է, որ ըստ Չավուշօղլուի՝  այժմ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև ընթանում է դրական երկխոսություն: Կողմերին հաջողվել է ստեղծել երկխոսության մի շարք մեխանիզմներ նախարարությունների մակարդակով: Թուրքիայի ԱԳՆ […]

Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 14 փ. 1-ին նրբանցքի, Մարտիկյան, Ոսկանյան, Գագարինի փողոցների, Տիչինայի փողոցի՝ մինչև Սեբաստիայի պողոտա հատված, Նոյ թաղամասի, Մեծարենցի 39ա փակուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր ունենալը, ինչպես նաև ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր են, իսկ ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, ինչպես նաև առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու կամ տեխնիկական զննության կտրոնը փակցնելու վարելն […]

Ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը

Ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանությամբ ես դու այդ անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։ Հիսուս պատասխան տվեց և ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ, պատասխանեցե՛ք ինձ, եւ ես ձեզ կասեմ, թէ ինչ իշխանությամբ եմ այս անում։ Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞՝ մարդկանցից. պատասխանեցէ՛ք ինձ»։ Նրանք իրար միջև խորհում էին ու ասում. «Եթե […]

Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարացվեց

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: «Իմ պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, իսկ դատարանի որոշումը Անդրիաս Ղուկասյանի համար սպասելի էր»,-ասաց փաստաբանը: […]

Թուրքիայի մեջլիսում բարձրացվել է հայկական դպրոցի պատին արված ռասիստական գրությունների հարցը

Թուրքիայի խորհրդարանում բարձրացվել է Սկյուտարի հայկական դպրոցների պատերի վրա արված ռասիստական գրությունների հարցը: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը հարցը խորհրդարանի օրակարգ է բերել  Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն: Նա գրավոր հարցադիմում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի վարչապետ Բինալը Յըլդըրըմին պատասխանել հետևյալ հարցերին. ·   Թուրքիայի հայ քաղաքացիներին թիրախավորող ռասիստական և սպառնալիք պարունակող գրությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված