03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ը կշարունակի միջնորդի իր դերը՝ ԼՂ հարցում․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ գրառում է արել Թվիթերի իր էջում։ «ԱՄՆ-ը շարունակում է  հավատարիմ լինել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը եւ ակտիվորեն կշարունակի միջնորդի իր դերը՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար կողմերին ընդունելի կերպով»,- գրել է Ուորլիքը:

Մեքենան կողաշրջվել է. կա տուժած

Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.29-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Կարասար» հյուրանոց-ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 6-րդ կմ-ին «Volkswagen Passat» մակնիշի 34 SP 400 պետհամարանիշով (վարորդ՝ 1968 թ․ ծնված Ս. Հ․) ավտոմեքենան […]

Պատգամավորները չեն շտապում (վիդեո)

«Ժամանակն է, որ ամեն ինչ գնահատենք արդյունքի վրա, արդյունքն ու գործողությունը կլինեն, կարող ենք գնահատել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը պատասխանելով հարցին, թե կա արդյոք իշխանության մոտ քաղաքական կամք փոփոխություններ կատարելու:  Ըստ նրա այդ մասին կարելի է վերջնական գնահատական տալ տեսնելով կառավարության ներկայացվելիք ծրագիրը, եթե ծրագիրը հաջողված լինի, այդ դեպքում արդեն կարելի […]

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանություն: Նախագահը ՉԺՀ կազմավորման 67-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին, […]

Թուրքիայի մեջլիսից հեռացրել են Աթաթուրքի պատկերով ադրբեջանական գորգը

Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ  տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով վնասվել էր խորհրդարանի շենքը: Դրանից հետո շենքը ենթարկվել է վերականգնման ու վերանորոգման: Թուրքական «Cumhuriyet»  թերթի կայքի տեղեկացնում է, որ ընդդիմությանը հատկացված սրահներից մեկը, թեև ռումբերից չէր վնասվել, բայց վերանորոգման ծրագրի շրջանակներում արհեստականորեն փլուզվել է: Նշված սրահում տասնյակ տարիներ կախված է եղել Աթաթուրքի պատկերով մի գորգ, […]

«Ո՛չ պապ է սպանել, ո՛չ տերտեր»

«Արմեն Ամիրյանին վաղուց եմ ճանաչում, երբ դեռ հաղորադավար էր։ Նրան միշտ համակրել եմ, քանի որ հրաշալի հայերեն է խոսում: Տեսքն էլ խոսքին համապատասխանում է: Պիտի ասեմ՝ ռադիոյում նա հրաշալի գործ է արել: Ջավախքում ժամանակին չէին լսում այդ ռադիոն։ Բայց նա հասավ նրան, որ նույնիսկ այնտեղ լսում են մեր ռադիոն։ Ինքը մշակույթի մարդ է, միշտ մշակույթի […]

Ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր

Սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ։ Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի […]

Ավտովթար Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին

Հոկտեմբերի 1-ին, ժամը 06.44-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-1 ավտոճանապարհի Հրազդան-Ծաղկաձոր հատվածի 12-րդ կմ-ին  Mercedes c180  մակնիշի 34 MC 894 պետհամարանիշով (վարորդ՝ 1967 թ. ծնված Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված