08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայկական կարմիր խաչի ընկերության Լրատվական, լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը,  «Առաքելություն արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արմեն Բեժանյանը և «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: ԹԵՄԱ՝ Հալեպում պատերազման գործողությունների հետևանքով այս օրերին հալեպահայերին օգնություն ցույց տալու համար ի՞նչ է անհրաժեշտ և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել:

Սուրենը զոհվեց ընկերների հետ

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍՈՒՐԵՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ։ Այսօր հոկտեմբերի 10-ին անմահ հերոս ՍՈՒՐԵՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ կդառնար 37 տարեկան։ Սուրեն Մելքումյանը հայոց բանակի այն սպաներից մեկն էր, ով հավատարիմ մնաց իր սպայական պարտքին։ Նա իր չորս սպա ընկերների հետ օգնության հասավ կենաց-մահու մարտ մղող զինվորներին։ Նրանք կանգնեցին իրենց մարտիկների կողքին և մարտնչեցին մինչև վերջ, մինչև արյան վերջին կաթիլը։Մայոր՝ […]

Բոյկոտեք, չբոյկոտեք

Հոկտեմբերի 10-ին, ՏԻՄ ընտրություններից հետո գումարվեց  Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Ընտրական նոր օրենսգրքի համաձայն  Գյումրին ունենալու է 33 ավագանու անդամ, իսկ երեկ թիվ 34 ԸԸՀ-ի գումարած նիստի արդյունքում մանդատներ հանձնվեց այն, կուսակցություններին, ովքեր հաղթահարել էին անցողիկ շեմը, ինչի հետ համաձայն չէին   3 քաղաքական ուժեր, ովքեր  նշել էին, որ դիմելու են վարչական դատարան։ Բոյկոտը շարունակվեց […]

Կենտրոնում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Սայաթ-Նովայի պող. 4, 6, 11-ից-17, Թումանյան փող. 30, 32, Աբովյան փող. 11, 13 և 1-ին փակուղու 5 համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեսսին նոր պայմանագիր կկնքի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին  նոր պայմանագիր կկնքի  «Բարսելոնայի» հետ: Մեսսին նոր պայմանագրում պահանջել է ևս մի  կետ ավելացնել: Այդ կետը Մեսսիին հնարավորություն կտա նրան ցանկացած պահի հեռանալ «Նյուելս Օլդ Բոյզ» խմբից, որտեղ Մեսսին պլանավորել է ավարտել իր կարիերան: «AS» գործակալությունը միաժամանակ հայտնել է, որ ֆուտբոլիտը առաջիկա տարիների ընթացքում դեռ մտադրություն չունի հեռանալ խմբից: Իսկ պայմանագիրն ուժի […]

Նախագահը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հոկտեմբերի 10-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ: Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարևորություն ունեցող օրակարգային հարցերին, Ամերիկայի հայկական համագումարի գործունեության առաջնահերթություններին, դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններին ու դրանց հետագա ամրապնդման և խորացման հնարավորություններին: Մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների, Հարավային Կովկասի տարածաշրջանի մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի […]

Պահանջում է ԵԽԽՎ-ում հատուկ կարգով քննարկել Ադրբեջանում տեղի ունեցած խայտառակ սահմանադրական հանրաքվեն

Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը եւ քիչ առաջ ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ  ԲՀԿ խմբակցության ղեկավար  Նաիրա Զոհրաբյանը, ով պահանջեց, որ  ԵԽԽՎ-ն հատուկ կամ հրատապ կարգով քննարկի Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած հակաժողովրդավարական սահմանադրական հանրաքվեն, որը Ադրբեջանը պաշտոնապես հռչակեց սուլթանատ։ Իր ելույթում ԲՀԿ պատգամավորը ասել է՝ Հարգելի գործընկերներ,   Ես կարծում եմ, որ մենք հրատապ կարգով […]

Նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարգացավ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի միջև համագործակցության ոգով․ Հ. Նաղդալյան

Հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ում մեկնարկած աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ընթացիկ հաշվետվության ձևաչափում հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Հայաստանի պետական և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար սահմանադրական բարեփոխումները դիտարկելով որպես հույժ կարևոր իրադարձություն ՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ դրանց արդյունքում բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված