02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գայլերի ոհմակը 105 ոչխար է հոշոտել

Կոտայքի մարզում գայլերի ոհմակը հարձակվել է Գեղաշեն գյուղի բնակիչ, 61-ամյա Գագիկ Հայրապետյանի հոտի վրա և ավելի քան 100 ոչխար հոշոտել, այս մասին տեղեկացնում է  Shamshyan.com-ը: «105 ոչխար րոպեների ընթացքում գայլերը փրթեցին։ Ես էլ անզեն էի, բարեբախտաբար շներ կային հետս, թե չէ, չէր բացառվում, որ ինձ էլ վրա տային»,- պատմել է  Գագիկ Հայրապետյանը։ Գյուղացիներն իրենց հերթին […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում

Հոկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դասախոսություն է կարդացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի ուսանողների համար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականություն․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։ Իր ելույթում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղությունները, անդրադարձել Արցախի ԱԳՆ գործունեության առանձնահատկություններին։ Խոսելով, մասնավորապես, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման […]

Բաց դռների օր Արցախի ՊԲ-ում

Հոկտեմբերի 22-ին պաշտպանության բանակում հայտարարվել էր բաց դռների օր, որի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ բանակի հրամանատարության աջակցությամբ կազմակերպվեց արդեն ավանդական դարձած ծնողների հանդիպումն իրենց զինծառայող որդիների հետ: Ծնողներին կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ընդունեցին աղ ու հացով: Այնուհետեւ վերջիններս ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ ներկա գտնվեցին կազմակերպված հանդիսավոր միտինգին, որի ժամանակ հնչած […]

ԻՊ ահաբեկիչները 300 հոգու են մահապատժի ենթարկել

Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները մոտ 300 հոգու են մահապատժի ենթարկել: Ինչպես հայտնում է CNN-ը, մասսայական սպանդը տեղի է ունեցել նախորդ շաբաթվա վերջին: Հեռուստաընկերության տվյալներով` ահաբեկիչները կրակահերթ են բացել տղամարդկանց վրա, իսկ դիերը ընդհանուր գերեզմանոց են լցրել: Ահաբեկիչներն անգամ երեխաներին չեն խնայել: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Վարչապետը ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես: Միջոցառման նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին եւ հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական եւ պարենային ապրանքի տեսականին: Վարչապետ Կարապետյանը շրջել է ցուցահանդեսի […]

Երկու տիրոջ մի ծառայի

Աստված մեզ ստեղծել է ուրախություն, խաղաղություն ու մշտական կյանք ունենալու համար: Սրա համար պետք է միայն հավատալ ու դա արտահայտել գործերով ու մտքերով: Բայց եթե մենք թողնենք որ մտահոգությունները, տագնապը, վախն ու կասկածը ներթափանցեն մեր մտքերից ներս, դրանք խաղաղությանը դուրս կմղեն մեր ներսից: Մենք տեղ չունենք երկուսի համար: Մարդը երկու տիրոջ չի կարող ծառայել:  

Հայաստանը մասնակցում է Իզմիրի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին

Թուրքիայի Իզմիր քաղաքում նոյեմբերի 1-ից 6-ը կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնը: Թուրքական «Hurriyet» թերթի կայքի տեղեկացմամբ փառատոնին մասնակցելու է նաև Հայաստանը: Փառատոնի «Ոսկե կատու» մրցանակները բաշխվում են անիմացիոն, վավերագրական, փորձարարական և գեղարվեստական անվանակարգերում: Ժյուրիի կազմում ընդգրկված են դերասան Իրեմ Ալթուղը, օպերատորՈւղուր Իչբեքը, ակադեմիկոս Նիկոլա Վուկջեվիչը և պրոդյուսեր Յոնցա Էրթյուրքը: Ժյուրիի նախագահն է ռեժիսոր Էրդոն […]

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը և հնեաբան Հակոբ Սիմոնյանը: ԹԵՄԱ՝ պատմական Աղձքում հնեաբանական բացառիկ հետազոտություն է իրականացվել, որտեղ հայտնաբերվել են հայոց արքաների մասունքներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված