20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պորոշենկոն ցանկանում է զրկել Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից ու նրան վռնդել Ուկրաինայից /ֆոտո/

Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պնդում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարգադրել է զրկել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից, ինչից հետո նա կարող է հանձնվել վրացական իշխանություններին։ Այդ մասին Սահակաշվիլին գրել է Ֆեյսբուքի իր էջում։ Նա գրել է, որ Պորոշենկոյի կարգադրությամբ՝  դատարանի միջոցով ցանկանում են զրկել իրեն քաղաքացիությունից, ինչն էլ այլեւս իրեն թույլ չի տա այդ […]

Զոհրաբյանին զարմացնում է նախարարի ոգեշնչումը

«Պարո՛ն նախարար, չեմ հասկանում ձեր ոգեշնչման պատճառը: Չի կարելի ոգևորվել այն հանգամանքով, որ աղքատության մակարդակը 30 տոկոսի շեմին է հասնում»,-այսօր 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ի տարբերություն Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ պատգամավորը աղքատության նվազման միտում չի տեսնում: «Վիզուալ, երբ մենք տեսնում ենք մուրացկաննների թիվը փողոցում, ապա չի բերում […]

Երևանում հայտնաբերվել է SIG SAUER ատրճանակ՝ պահունակով

Նոյեմբերի 16-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էստոնական փողոցում, դպրոցի մոտ, զենք են թողել: Մեկնած օպերատիվ խումբը Էստոնական փողոցի թիվ 8 հասցեում գործող դպրոցի հարեւանությամբ գտնվող տարածքում հայտնաբերել է «SIG SAUER» տիպի, 9 մմ տ/չ ատրճանակ՝ պահունակով: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Պետք է ֆուտբոլադաշտը կարգաբերված լինի նախ. նախարարի օրինակը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ լիագումար նիստին 2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը, դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ասաց, թե թոշակ, աշխատավարձ չեն բարձրացնում, հասկանալի է, թե ինչու, բայց ինչու են տնտեսական քաղաքականություն մշակում, երբ միջավայրը ստանդարտ չէ: «Թոշակ, աշխատավարձ չեք բարձրացնում, լավ, չեք բարձրացնում, որովհետև հնարավորություն չունենք, բայց այսօր արձանագրում ենք, որ անվանական […]

Գորիս-Տաթև ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին Գորիս- Տաթև ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են: Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

«Ակնհայտ էր և աննախադեպ»

Օգտատեր Վիկտոր Ենգիբարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Ակնհայտ էր և աննախադեպ, որ եվրոպական քաղաքական վերնախավը, ԶԼՄ-ները և քաղաքագիտական շրջանակները բացահայտ պաշտպանում էին ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին: Օբամայի կառավարման տարներին ԱՄՆ ազդեցությունը եվրոպական առանձին երկրների և ԵՄ վրա աճեցին, իսկ ԵՄ-ն գնալով թուլացավ, ինչը արտահայտվեց Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին հանրաքվեի արդյունքներով, ահաբեկչության […]

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն աստվածաբան Վարդան Խաչատրյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը և ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Դմիտրի Կիսելյովին և ՀՀ Պաշտպանության նախարարության «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը:

Ինչպե՞ս բյուջեն կանդրադառնա յուրաքանչյուր քաղաքացու վրա

2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հորդորեց հիմնական զեկուցողին՝ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ավելի մատչելի լեզվով ներկայացնել երկրի քաղաքացիների՝ ուսուցիչների, ուսանողների համար ինչ տեսքով արտացոլում կունենա այս բյուջեն: «Իմ ներկայացումը շատ կոնկրետ էր, աշխարհում ոչ մի Ֆինանսների նախարար չի կարող այդպես մանրակրկիտ ասել, թե որ քաղաքացու վրա ինչպես կանդրադառնա […]

Լարսը փակվել է

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 17-ին փակվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ պատճառը ձյան առատ տեղումները և ձնահոսքի վտանգն են։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված