Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվեց Լոնդոն-2012-ի օլիմպիական բրոնզե մեդալից
Միջազգային օլիմպիական կոմիտեն, հիմք ընդունելով 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցների դոպինգ նմուշների վերահետազոտման արդյունքները, Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է օլիմպիական բրոնզե մեդալից։ Ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի օլիմպիական մրցմանը մասնակցած Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել է տուրինաբոլ ու ստանոզոլ արգելված դեղամիջցները: Այս մասին հաղորդում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը։ Օլիմպիական շարժման ղեկավար մարմինը […]





































