18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

18 ամյա Ռաֆիկը բռնվեց փախուստի պահին

Նոյեմբերի 22-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները «Ռոսիա» տոնավաճառի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 18-ամյա Ռաֆիկ Ա.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.45-ին, նշված տոնավաճառի դիմաց Ռաֆիկ Ա.-ն բացահայտ հափշտակել է 31-ամյա Սյուզաննա Գ.-ի պայուսակը եւ փորձել դիմել […]

Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Հանրապետության Նախագահը կարևորել է փաստահավաք առաքելության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են ընձեռում անդրադառնալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, տվյալ ժամանակահատվածում արձանագրված արդյունքներին, ինչպես նաև լսելու եվրոպական արժեհամակարգին քաջածանոթ մարդկանց գնահատականն ու անաչառ տեսակետը: Նախագահը բարձր […]

«Մեղքն իր վիզը»

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է՝ Պ նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ական դառնալու որոշումը ճիշտ չէ: «Ինքը նշանակվել է ոչ թե վաչրչապետի, այլ ՀՀԿ-ի առաջնորդի կողմից, ուստի  չի բացառվում, որ պայման է եղել, ու ասել են՝ նախարար  դառնալուց հետո պիտի  ՀՀԿ-ական դառնաս», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Սոս Գիմիշյանը ՝ շեշտելով՝ ուժային կառույցների […]

Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ

Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը, Միքայել Մելքումյանը, Սամվել Ֆարմանյանը, Մհեր Շահգելդյանը եւ Նաիրա Կարապետյանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ: Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ գործադրած […]

Երեւանի կենտրոնում գյուրզա օձը մտել էր մեքենայի մեջ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենայում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Քրդերը պատրաստ են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Իրաքի Քուրդիստանի մշակութային մայրաքաղաք Սուլայմանիում նոյեմբերի 20-ից 23-ը տեղի ունեցավ Գալավեժի թվով 20-րդ փառատոնը, որը նվիրված էր հայ-քրդական առնչություններին: Պաշտոնական բացումը քաղաքի Թավար դահլիճում, որտեղ ներկայացված էին նաև հայկական մշակութային ժառանգության նմուշներ՝ գորգեր և տարազ, վերապահված էր հայկական պատվիրակության ղեկավար Ատոմ Մխիթարյանին: Իրաքում ՀՀ դեսպանատան կցորդ – հյուպատոս Սմբատ Խաչատրյանը ողջունելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ […]

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոլորտում հաջողված ծրագրերին աջակցելու ուղիները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտում հաջողված բիզնես ծրագրեր իրականացրած գործարարներ, լոգիստիկայի, մարքետինգի, արտահանման ոլորտի ներկայացուցիչներ: «Այսօր մենք մշակում ենք  ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագիր և կարիք ունենք հանդիպելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` լսելու  առաջարկներ ոլորտի արդյունավետ զարգացման և այս հարցում պետության դերակատարության  ակնկալիքների վերաբերյալ», – նշել […]

Երևանում շմոլ գազից թունավորվել է 3 մարդ, նրանցից մեկը մի քանի ամսական է

Նոյեմբերի 22-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Երևանի Թոթովենցի փողոցի 10/1 շենքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Նարինե Ճ.-ն, 45-ամյա Հռիփսիմե Է.-ն եւ մի քանի ամսական Մարիա Դ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ պարզել է, որ նրանք թունավորվել են տան վառարանից առաջացած շմոլ […]

Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել պատրիարք Կիրիլին

Մոսկվայում, նոյեմբերի 22-ի երեկոյան, Քրիստոս Ամենափրկիչ տաճարի եկեղեցական ժողովների դահլիճում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ներկա է գտնվել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով կազմակերպված պաշտոնական համերգին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված