16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Հայաստանի Հանրապետությունն ենք կորցնում, գիտակցե՛ք վերջապես, մի նստեք ձեր տներում»․ Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2018-ին իշխանազավթմամբ թափ առած հակաղարաբաղյան շաժումը նաև մեր պետականության դեմ շարժում էր։ Հայրենաքանդ, հայրենադավ նիկոլն ու նիկոլիզմը որոմի պես ոչնչացնում է մեր Հայրենիքը։   Այսօր Բրյուսելում մեկնարկեց ՀՀ դեմ արշավը Արցախի ինքնորոշման իրավունքը փոխարինելով Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարց, լղոզված, մեր ազգային և պետական […]

Մենակ թրքահաճո ու թրքասերը կարող է նման կերպ մտածել. Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ  Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Սույն լատենտ նիկոլականն ու փաստացի արայիկ հարությունականն, ով տարբեր լրատվամիջոցի ղեկավարներին խնդրում, որ իր ստատուսները դնեն կայքերում, մի մտքի գոհարներ է շաղ տալիս, մե ակունք իմաստության։   Սա Արցախցի կոչվելու իրավունք չունի, սա մաքսիմում նոքյար աշխատի ադրբեջանցիների մոտ։ Մենակ թրքահաճո ու թրքասերը կարող է […]

«Կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին». ընդդիմութունն այսօր հանրահավաք չի անի

«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի հրավիրի. պատճառը եղանակային պայմաններն են։ «Այսօր՝ վաղ առավոտվանից, շարունակվում են անհնազանդության ակցիաները. մեր հարյուրավոր քաղաքացիներ ամենատարբեր ձևերով ամեն օր դրսևորում են իրենց արդար բողոքը: Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն։ Վաղը՝ մայիսի 24-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք […]

Շառլ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում՝ ինքնավար մարզի կարգավիճակով. Մետաքսե Հակոբյան

Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից, անկեղծ ասած, ավելին չէի սպասում։ Տպավորություն է, որ շուտով, միևնույն է, պետք է սպասենք այն բոլոր կետերի իրագործմանը, որոնք այսօր քննարկվում են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։ «Այս հայտարարության մեջ ի նպաստ մեզ որևէ բան չկար։ Հակառակը՝ խոսվում է […]

«Ակնհայտ է, որ Արևմուտքի ճնշումները Նիկոլի վրա չեն թուլանում և չեն թուլանալու։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը կոշտ է արձագանքելու»

Երևանում կայացած ժողովրդավարական ֆորումը տագնապային ազդեցություն թողեց, հատկապես՝ բրյուսելյան հանդիպումից առաջ։ Տպավորություն է, որ Արևմուտքը ժողովրդավարության դրոշով ցանկանում է Հայաստանում հակառուսական նոր պլացդարմ ստեղծել՝ վերցնելով տարածաշրջանային զարգացումների նախաձեռնությունն իր ձեռքը։   Բնականաբար, Ռուսաստանը դա անպատասխան չի թողնելու, հատկապես այս փուլում, հատկապես՝ հաշվի առնելով, որ բացառապես ի´ր զորքերն են ապահովում այստեղ խաղաղություն։ Եթե, ըստ արևմտյան տեսլականի, […]

Հայաստանի հետ սահմանին թուրք–ադրբեջանական զորավարժություններ են սկսվել

Հայաստանի հետ սահմանակից Կարսի նահանգում մեկնարկել են թուք–ադրբեջանական համատեղ հերթական զորավարժությունները։   Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ «Հելդար Ալիեւ–2022» անունը կրող զորավարժությունները կտեւեն մինչեւ մայիսի 26-ը։ Զորավարժությունների նպատակն է զարգացնել երկու երկրների զինված ուժերի միջեւ համագործակցությունը։ Ադրբեջանի զինված ուժերը մասնակցում են տանկային եւ այլ ստորաբաժանումներով։    

Հայկ Մամիջանյանը հրաժարվել է գործուղումից

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամիսներ առաջ կուսակցական դիվանագիտության խողովակով ներգրավվել էի Շվեյցարիայում մեր ազգային օրակարգի առաջխաղացման աշխատանքներում ու, տեղեկանալով, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության այց Բեռն՝ որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ցանկություն էի հայտնել ընդգրկվել պատվիրակության կազմում։   Հաշվի առնելով Արցախի շուրջ սրընթաց հակահայկական զարգացումները եւ համաժողովրդական […]

«Շառլ Միշելի հայտարարությունից հստակ երևում է՝ ինչպես է ոմն մի անբարո կապիտուլյանտ հանձնում քո հայրենիքը»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շառլ Միշելի հայտարարությունից հստակ երևում է, թե ինչպես է ոմն մի անբարո կապիտուլյանտ հանձնում քո հայրենիքը, և առաջիկա շաբաթներում ինչպես է տեղի ունենալու հանձնում-ընդունումը:   Ես ձեր քոչվոր, անհայրենիք… Հ.Գ. Համաժողովրդական դիմադրության շարժումն այլընտրանք չունի: Կապիտուլյանտներին պետք է օր առաջ ռադ անել ու վերջ դնել տուն-տեղ հանձնելու, երկիր թրքացնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված