Ինչո՞ւ են ներքին զորքերի ծառայողները ծեծել Արարատ Միրզոյանի թիկնապահներին
168.am-ը գրում է. 168.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ կեսօրին մոտ, ծեծկռտուք է տեղի ունեցել Ոստիկանության ներքին զորքերի ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի թիկնապահների միջև: Դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան մուտքի մոտ գտնվող ավտոտնակների տարածքում, երբ ինչ-որ չնչին առիթով վիճաբանություն է սկսվել միայնակ կանգնած կարմիրբերետավորի ու Արարատ Միրզոյանի՝ մեքենայով անցնող թիկնապահների միջև: […]





































