Օրվա կադր
Լուսանկարը` «Հայ հանճարներ»-ի ֆեյսբուքյան հանրագրից:
Լուսանկարը` «Հայ հանճարներ»-ի ֆեյսբուքյան հանրագրից:
ԱԺ 5-րդ գումարման 10-րդ նստաշրջան ավարտվեց: Խորդարանականներն աշխատանքներն ավարտեցին ՀՀ պետական հիմնի ներքո և հոտնկայս: Սակայն Օրենսդիր մարմինը դեկտեմբերի 13-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կհրավիրի: Նշենք, որ ապրիլին կայանալու են խորհրդարանական ընտրություններ, իսկ նախքան այդ էլ պատգամավորները զբաղված են լինելու քարոզարշավով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանիի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առիթով՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կլինեն շարունակական: Հատկանշելով հայ-հնդկական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի, ինչպես նաև Հնդկաստանի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան սպաներ: ՀՀ Նախագահի այցի առաջին օրը հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ԼՂՀ Կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը: Նախագահ Սարգսյանը խրախուսել է […]
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Համբուրգում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին խոսել է ԼՂ հիմնախնդրից։ Նա իր լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբի գործընթացին: Նա հայտարարել է, որ ապրիլին շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է ԼՂ հակամարտությունը, թե որքան անհրաժեշտ է ամրագրել հրադադարի ռեժիմը: : «Լեռնային […]
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր կառավարության նիստին զեկուցեց ՊԵԿ աշխատակիցներին տոներին պարգևատրելու մասին որոշման նախագիծը: Վարդան Հարությունյանի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքները 2016 թվականին չի կատարվելու, հետևաբար չօգտագործվող գումարներից 800.0 մլն դրամը պետք է տրամադրվի ՊԵԿ աշխատակիցների պարգևատրմանը:
«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո Եվրամիության հետ Երեւանի հարաբերություններին վիճակվեց օդում կախված մնալու կարգավիճակը», – այսօր «Եվրասիական եւ եվրոպական ուղղությունների միջեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը» թեմայով կլոր սեղանի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց շ Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Վերջինս շեշտեց՝ երեք տարի առաջ ԵՏՄ-ին մասնակցության անհրաժեշտությունը պայմանավորված էր անվտանգության խնդիրներով, ապա այսօր պարզ […]
Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։ Այս առումով, Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն […]