16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Թուրքիայում վերանորոգված հայկական եկեղեցին հնարավոր է մանկական գրադարանի վերածվի

Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում գտնվող հայկական եկեղեցին վերանորոգվել է: Այս մասին տեղեկացնող թուրքական «Sondakika» լրատվական կայքը գրում է, որ այժմ աշխատանքներ են սկսվել եկեղեցին մանկական գրադարանի վերածելու համար:

Նահանգային խորհուրդը դեկտեմբերին կայացած ժողովի ժամանակ քննարկել է եկեղեցին մշակույթի նախարարության գրադարանների և  հրատարակչությունների հարցերով զբաղվող վարչությանը հանձնելու հարցը:

Առաջարկն ուղարկվել է կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողով: Եկեղեցին գրադարանի վերածելու որոշումը կկայացվի տվյալ հանձնաժողովի զեկույցի համաձայն:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ