02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Աժիոտաժային հայտարարություններ անելը ճիշտ չէ. Շարմազանով

«Առաջարկում եմ իմ գործընկերներին, ովքեր որ տեղյակ չեն իրականությունից, աժիոտաժային հայտարարություններ չանել: Եթե նրանց նպատակն այն է, որ հայ-ռուսական հարաբերություններում հարցականներն ավելացնեն, դա այլ խնդիր է,  բայց անել հայտարարություններ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն, սա, կարծում եմ, առնվազն ճիշտ չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության […]

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաղթի այն քաղաքական ուժը, որը…»

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաղթի այն քաղաքական ուժը, որն ունի հստակ ձևակերպված գաղափարախոսություն, իրականացրած գործ, երկրի արտաքին և ներքին մարտահրավերներին ողղված հավակնոտ սոցիալ-տնտեսական ծրագիր և այն իրագործելու պատրաստ կուռ ու արհեստավարժ մարդկանցով համախմբված քաղաքական թիմ: Պատգամավոր Վահան Բաբայանի գրառումը Ֆեյսբուքյան հանրագրում:

Խաղաղության աղոթք

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:

Ավտոմեքենան արգելափակվել է Նիգավան-Ապարան ավտոճանապարհին

Հունվարի 9-ին, ժամը 09.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակված ավտոմեքենան ուղևորվում էր Նիգավան գյուղ վատառողջ քաղաքացուն Երևան տեղափոխելու նպատակով: Փրկարարները Նիգավան-Ապարան 3-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի  34 […]

Քննարկվել են Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին: Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով […]

Իսրայելցի դիվանագետը «ապուշ է» անվանել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին

Իսրայելցի դիվանագետ Շաի Մասոթը բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ զրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի ԱԳ ղեկավար Բորիս Ջոնսոնին «ապուշ» է անվանել։ Խոսակցությունը տեսանկարահանել է Al Jazeera հեռուստաալիքի թղթակցի թաքնված տեսախցիկը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսակցությունը տեղի է ունեցել 2016թ․ հոկտեմբերին ոչ պաշտոնական միջավայրում ընթրիքի ժամանակ, որին ներկա է գտնվել Մասոթը, բրիտանացի բարձրաստիճան պաշնոտյա Մարիա Ստրիցոլոն և երրորդ անձ, […]

Մեսին փրկեց «Բարսելոնային» (վիդեո)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնայի» մրցակիցը «Վիլյառեալն» էր, որի դեմ արտագնա խաղում գրանցվեց 1:1 հաշիվը: Իտալացի հարձակվող Նիկոլա Սանսոնեի՝ երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփած գոլի շնորհիվ դաշտի տերերը հաշվի մեջ առջևում էին մինչևւ 90-րդ րոպեին, սակայն Լիոնել Մեսին «Բարսելոնային» փրկեց պարտությունից: Արգենտինացի հարձակվողն անթերի իրացրեց տուգանային հարվածը: Ներկայացնում ենք Մեսիի գեղեցիկ գոլը:  

Եթե գոհ եք բոլորդ այս վիճակից, ուրեմն վայ մեզ. Գուգարաց թեմի առաջնորդ

Հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը, Վանաձորում պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Սուրբ Ծննդյան քարոզը ոմանց կողմից սխալ է ընկալվել ու շահարկվել: Գուգարաց թեմի մամլո հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվում այդ ուղերձին: Գուգարաց թեմի առաջնորդի անաչառ ու անկողմնակալ հորդորը Վանաձորի ավագանու բոլոր անդամներին Սուրբ Ծննդյան տոնին (հատվածներ Սուրբ Ծննդյան Պատարագի քարոզից) Ի գիտություն […]

«Ոսկե գլոբուս». հաղթողները

Բեւեռլի Հիլզում անցկացվել է «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխության 74-րդ արարողությունը: «Լավագույն դրամա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Moonlight-ը, «Լավագույն տղամարդու դեր (դեր)» – Քեյսի Աֆլեք, «Մանչեսթերը ծովի մոտ», «Լավագույն կանացի դեր (դրամա)» – Իզաբել Յուպեր, «Elle» «Լավագույն կոմեդիա կամ մյուզիքլ» – La La Land «Լավագույն ռեժիսոր» – Դեմիեն Շազել, La La Land:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված