12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Խոշոր հրդեհ. հայտարարվել է «1 Բիս» աստիճան (ֆոտո)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 11-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Իսրայելյան փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում գտնվող նախկին Կենտրոնի ՈԲ չշահագործվող շինությունից: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ: Հայտարարել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է 23.11-ին, մարվել՝ […]

Դաշնակները խնդրանքով դիմել են Սերժ Սարգսյանին. Ժամանակ

ՀՅԴ վերնախավը Սերժ Սարգսյանից մի քանի ռեյտինգային տեղեր Է խնդրել սեփական թեկնածուներին առաջադրելու համար։ Բանն այն Է, որ ՀՅԴ-ն հանրապետության բոլոր մարզերում ներքին՝ կուսակցական հարցում Է պատվիրել իր վարկանշի վերաբերյալ, և խայտառակ պատկեր Է ստացվել։ Հենց այդ հարցումից հետո Էլ դաշնակցականները հասկացել են, որ իրենց հաղթելու շանսերը շատ փոքր են, ու դիմել են կոալիցիոն գործընկերոջը՝ […]

Պետրոս Ղազարյանին ներել են. Հրապարակ

«Շանթ» հեռուստաընկերության նախկին աշխատակիցները գրոհել են Ծառուկյանի «Կենտրոն» թիվին՝ հաղորդավարներ Նվեր Մնացականյանն ու Արթուր Կիրակոսյանը փորձաշրջան են անցնում, պատասխանը կլինի մինչև շաբաթվա վերջ, տնօրինությունը կորոշի, թե նրանցից որ մեկին է աշխատանքի ընդունում։ Նրանց ուժերը փորձել են լուրերի, վերլուծական հաղորդման շրջանակներում։ Արթուր Կիրակոսյանը մոտ մեկ ամիս է` այլևս «Երկիր մեդիա»–ում չի աշխատում, իսկ Նվեր Մնացականյանը դուրս […]

Անմարդկային պայմաններ են ստեղծվել Երևանում. Հայկական ժամանակ

Երևանում օդի ջերմաստիճանի ցածր լինելու հետևանքով ուղևորափոխադրում իրականացնող երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել։ «Հայկական ժամանակին» փոխանցված լուսանկարները փաստում են, որ երթուղայիններում ապակիներն ու դռները մինչև մեկ սանտիմետր հաստությամբ սառույցով են պատված։ Ուղևորները մեծ դժվարությամբ են կողմնորոշվում, թե քաղաքի, որ մասում են, քանի որ պատուհաններից այն կողմ տեսանելիությունը շատ ցածր է, դրան էլ գումարվում է երթուղայիններում օդի […]

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Աշտարակի, Եղվարդի, Աբովյանի, Արարատի և Եղեգնաձորի տարածաշրջանների  ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մ: Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Արցունքները գլոր-գլոր հոսում էին խոշոր, սևորակ աչքերից. հուշեր Պ. Սևակի կյանքից

«Մոկաց Միրզան»՝ էպիկական շնչի այդ ողբերգական-հերոսական երգը: Մինչև հիմա էլ ականջիս մեջ են նրա երգի ղողանջները, այսօրվա պես հիշում եմ երգող Նաիրի Զարյանին՝ գլուխը հպարտորեն հետ գցած, մի աչքը կկոցած, աշխարհից վերացած, վեհացած, գեղեցկացած… Եվ մեկ էլ աչքս դիպավ Պարույրին. արցունքները գլոր-գլոր հոսում էին խոշոր, սևորակ աչքերից… Ո՞վ էր այդ մարդը, կարծես առաջին անգամ էի […]

«Ես ֆուտբոլի պատմության մի մասն եմ»

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն լրագրողների հետ զրույցում պատմել է իր հաջողությունների գրավականի մասին: «Այս տարին առանձնահատուկ էր ինձ համար: Վստահ եմ, որ ես արդեն ֆուտբոլի պատմության մի մասն եմ: Դա միշտ եղել է իմ նպատակը: Միշտ ձգտել եմ առավելագույնին եւ հասա իմ նպատակին: Տիտղոսները, անհատական մրցանակները եւ ռեկորդները մեծ հպարտության աղբյուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված