12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Որ թե հին Նոր տարի, այլ անվանակոչության օր. տոնի խորհուրդը (վիդեո)

«Հունվարի 13-ը հասարակության մոտ ընդունված է որպես հին Նոր տարի, և հունվարի 13-ից 14-ի անցումն է, որ պետք է ընդունել որպես հին Նոր տարի, այսինքն` հունվարի 13-ը պետք է ընկալել որպես դեկտեմբերի 31»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը: Միանշանակ նա նշեց, որ տոնը եկեեցու […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Վարչապետը նիստը սկսեց հանձնարարականներով

ՀՀ Կառավարությունն այսօր գումարել է այս տարվա առաջին նիստը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականները տվեց: Կարապետյանի առաջին հանձնարարականնն ուղղված էր ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Առողջապահության, Գյուղատնտեսության եւ Պաշտպանության նախարարներին: «Համատեղ ուսումնասիրել եւ քսանօրյա ժամկետում առաջարակություն ներկայացնել ներմուծման, տեղական արտադրության վերաբերյալ` ըստ առանձին ապրանքների: Մասնավորապես դիտարկել փոխարինման մեխանիզմները, տարբեր հնարավորությունները, այդ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր առավոտյան ՙՍարի Թաղի՚ ՕԿՋ սանիտարական գոտում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  ժամը 11.00-19.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան թաղամասի, Վարդաշեն 9-րդ փողոցի, Սարի Թաղի 1-ից-28 փողոցների և 28 փողոցի նրբանցքի, Դավիթ Բեկի 70-ից-90 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […]

«Բրուտոսները կդավաճանեն իրենց տերերին»

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը լիահույս է՝  այս տարի կայանալիք  շնորհիվ ԱԺ-ում  այլևս չեն լինի քրեաօլիգարխիկ տարրեր: «Հույս ունեմ, որ ինտելեկտուալ ու անկախ  Աժ կունենանք շուտով: Ապապետական տարրերը, հույս ունեմ, դուրս կմղվեն ԱԺ-ից: Իշխանությունը պիտի ձևավորվի հայամետ ուժերի կողմից: Հույս ունեմ, որ պետականաշինությունը նոր թափ կառնի: Այսպես շարունակել չի լինի:  Այլևս չենք կարող հարմարվել […]

Իրավիճակն առաջնագծում

Հունվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել […]

Որևէ աղերս չունի իրականության հետ. ԿԸՀ-ից հերքում են

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի հայտարարության առ այն, որ ԿԸՀ-ն մերժել է վերապատրաստել «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած ընտրական հանձնաժողովի 120 անդամներին, դրանով խոչընդոտելով կուսակցությանը, որևէ աղերս չունի իրականության հետ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2016թ. հանրապետության ողջ տարածքում կազմակերպվել և անցկացվել են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացներ: Դասընթացներին մասնակցելու համար ներկայացվել է ընդհանուր […]

Բալասանյանը «պրիզնատ» չի գալիս. Փաստ

«Փաստ»-ի տեղեկություններով` առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Շիրակի մարզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակի կազմումը վստահվել է Շիրակի նախկին մարզպետ, այժմ ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետ Ֆելիքս Ցոլակյանին: Ի դեպ, ինքը եւս պատրաստվում է նույն ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալ: Սակայն այս տարածքում, ամենայն հավանականությամբ, շահերի բախում տեղի կունենա Ցոլակյանի եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ: Բալասանյանը «պրիզնատ» չի […]

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է եղել. կին պատգամավորը բռնության է ենթարկվել (ֆոտո, վիդեո)

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի հերթական քննարկումն ավարտվել է ծեծկռտուքով: Ծեծի է ենթարկվել կին պատգամավոր: Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի 3-րդ կետի շուրջ քննարկումից հետո քվեարկության ժամանակ լարվածություն է ստեղծվել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունների պատգամավորների միջև, ապա այն վերածվել է հրմշտոցի և վերաճել զանգվածային ծեծկռտուքի: Դեպքից հետո ընդդիմադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված