15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը պետք է վերացվի

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ տեղի ունեցած զարգացումներից հետո հայտարարություն է տարածել նաև պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խումբը (Müteşebbis Heyeti): Խումբը, հայտարարության մեջ հիշեցնելով 2016թ հոկտեմբերի 26-ին Պատրիարքության հոգևոր խորհրդի՝ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքին «հանգստյան կոչելու» որոշումը, շեշտել է, որ Թուրքիայի հայ համայնքի բոլոր հաստատությունները, ներառյալ պատրիարքարանը, և բոլոր շերտերը համակարծիք են 85-րդ պատրիարքի ընտրությունների անցկացման անհրաժեշտության […]

Նախարարը խոստանում է /տեսանյութ/

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը տեղեկացրեց , որ Ազգային վիճակագրական ծառայության կողմից նախնական ցուցանիշները հրապարակվել են: «Դրանք մեր մասով շատ ոգևորիչ են, որովհետև նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրել ենք 35 տոկոս արտահանման աճ»,-նկատեց նախարարը: Նախարարը ընդգծեց, որ  կա արդյունաբերության 12 տոկոս աճ։ «Այն նախադրյալները, որ ստեղծում էինք, […]

«Նախ ինձ հարց չեք ուղղում՝ ես դե՞մ եմ, թե կողմ».Արարատ Խանդոյանը պահանջում է

Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանը (Միայնակ գայլ Արայիկ Խանդոյանի եղբայրը) կլքի դատական նիստերի դահլիճը, եթե դատարանը սկսի հետազոտել գործում առկա տեսանյութը: «Նախ ինձ հարց չեք ուղղում՝ ես դե՞մ եմ, թե  կողմ եմ: Որոշում  եք  կայացնում, որը ապօրինի է»,- այսօր՝ փետրվարի 23-ին կայացած նիստի ժամանակ հայտարարել է Արարատ Խանդոյանը: Այսօր դատարան ներկայացած 6 տուժողներին լսելուց հետո […]

Պարգեւատրություն Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 23-ին հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած ակտիվ մասնակցության համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: Նույն հանձնաժողովի փորձագետ Մարիա Վարդանյանը ԱԺ նախագահի կողմից պարգեւատրվել է Ազգային ժողովի պատվոգրով: Հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած մասնակցության համար […]

«Թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնելու»

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրենց բանակի հետախուզությունը պաշտպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում «հակառակորդի կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին»: Ռազմական արտահայտությամբ բանակի «աչք ու ականջ» համարվող հետախուզության կողմից հայթայթված և սեփական նախարարին տրամադրված «հույժ կարևորության» այս տեղեկությունն էլ Հասանովին ու իր ենթակա շտաբին […]

Բարձր տնտեսական աճ ենք ապահովելու. նախարար /տեսանյութ/

Այսօր՝ փետրվարի 23-ին Կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Վարդան  Արամյանը թվարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իրականություն դարձած երեք խոստումները՝ բնակարան երիտասարդներին ծրագիրը, տնտեսական կառուցվածքի փոփոխությունն ու կենսաթոշակային բարեփոխումները: Լրագրողներից մեկը նախարարին հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին երեք անգամ ավելացել է արտաքին պարտքը: Վարդան Արամյանը արձագանքեց. «2002 թվականից մինչև 2008 թվականը տնտեսական վերելքի պարբերաշրջան էր […]

Վլադիմիր Մարգարյանը ջախջախել է ադրբեջանցի մրցակցին

Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր ռինգ դուրս եկած հայաստանցի 3 բռնցքամարտիկներից 2-ը հաղթանակ են տարել: Պարտություն է կրել 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն իր 2-րդ մենամարտում հաղթանակ է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքից: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն […]

Հանդիպում խորհրդարանում

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Սամվել Ֆարմանյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության անդամների հետ, ովքեր փետրվարի 21-24-ը դիտարկելու են ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլը: Հանդիպման առանցքում եղել են Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները եւ ՀՀ նոր ընտրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված