08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Էրեբունիում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 16-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի 2-ից-25 փողոցների և դրանց նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հրավիրել է Արցախ

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 14-ին  այցելել է Աթենքի «Ճենազյան» և «Լևոն և Սոֆյա Հակոբյան» հայկական վարժարաններ, որտեղ հանդիպել է ուսուցիչների և սաների հետ։ Նույն օրը ԱԳ նախարարն այցելել է Նեա Զմիրնիում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։ Արցախի արտաքին քաղաքական […]

Պատվի համար

Իմ կյանքում անենամեծ սկզբունքն է եղել և այսօր էլ` է. «Կյանքս` հայրենիքին, պատիվս` ոչ մեկին»։ Իշխանության գալուց հետո ես աշխատելու եմ, որպեսզի ձե’ր պատվին ոչ մեկը չկպչի: ԱՆՀԱՇՏ ՊԱՅՔԱՐ ԵՆՔ ՄՂԵԼՈՒ ԲՈԼՈՐ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ: Մենք ունենք այն ամուր բռունցքը, որ կարո’ղ է կտրուկ և կոշտ բարեփոխումներ իրականացնել: Մենք այն ուժն ենք, որը ոչ մեկի կողմից […]

Վարչապետի նորաձեւությունը փեսային էլ հասավ. Հրապարակ

Նորաձեւության տենդենցները Հայաստանի քաղաքական դաշտում շատ արագ են տարածվում։ Բավական է, որ Կարեն Կարապետյանը կոստյումը գցի ուսին ու նկարվի կամ ժիլետ հագնի, եւ ահա քաղաքական մյուս գործիչները, պաշտոնյաները արագ-արագ կրկնօրինակում են վարչապետին։ Մեր աչքից չվրիպեց Գալուստ Սահակյանի որդու՝ Պետգույքի վարչության պետ, պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի պաստառը՝ կոստյումը ուսին գցած։ Նույնիսկ ավանդապաշտ ՀՅԴ-ականներն են վարակվել «սիրուն, սիմպատիչնի, […]

Արյունահեղություն է լինելու. Սամվել Բաբայանը զգուշացնում է. Հայկական Ժամանակ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն իրականում համակարգում է ՕՐՕ դաշինքի գործունեությունը, «Հայկական ժամանակե-ի թղթակցի հետ զրույցում բավական կոշտ է անդրադարձել Ջրառատի կրակոցներին: «Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, և ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն», […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1890 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ով է լինելու առաջին դեմքը. Սերժ Սարգսյանի պլանը . Ժամանակ

Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չկան 2018 թվականի հետ կապված «գծված պլաններե: Խոսքն իհարկե վերաբերում է իշխանության խնդրին, որ առաջանում է 2018 թվականի ապրիլին՝ նախագահի պաշտոնը թողնելու կապակցությամբ: Դրանից հետո Հայաստանն անցնում է լիարժեք խորհրդարանական կառավարման և առաջանում է հարց, թե ով է լինելու նոր վարչապետը, այսինքն՝ Հայաստանի Առաջին դեմքը՝ […]

Ավստրիան ևս արգելել է թուրք նախարարների քարոզչական ելույթներն իր տարածքում

Եվս մեկ եվրոպական երկիր է արգելել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իր տարածքում ապրող թուրքերի շրջանում սահմանադրական փոփոխություններին ընդառաջ քարոզչական գործունեության ծավալումը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այս անգամ էլ նմանատիպ հայտարարություն է արել Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը: Վերջինս հայտարարել է, որ եթե թուրք նախարարները ցանկանան քարոզարշավ անցկացնել իր երկրում, ապա ինքը դա արգելելու նպատակով ջանքեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված