Օրվա կադր
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարչին՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակութան համար։ 2018թ. հունվարի 1-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մուտք է գործել «Սեֆ Ինթերնեյշնլ» կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ, ապա բացել չհրկիզվող պահարանը և […]
Ամերիկացի հոգեբանները կոչ են անում ծնողներին իրենց երեխաներին չխաբել ձմեռ պապի մասին։ Գիտնականների կարծիքով՝ երեխաների համար ձմեռ պապի գոյության մասին սուտը կարող է կործանարար լինել, իսկ ծնողները երեխաներին խաբում են, քանի որ մի պահ իրենք էլ են ցանկանում հետ գնալ մանկություն ու հավատալ ձմեռ պապի գոյությանը։ Իսկ երբ երեխաներն իմանում են, որ իրականում ձմեռ պապ […]
Բազմաթիվ աստղեր անցած տարի մայրիկ դարձան։ Սակայն նրանց մեջ կային հայտնիներ, ովքեր առաջին անգամ էին զգում մայրության բերկրանքը։ Ջանեթ Ջեքսոն, առաջին անգամ մայրացավ 51 տարեկանում Պելագեա, 31 տարեկան, երգչուհին անցած տարի առաջին անգամ մայրացավ՝ դուստր ունեցավ Իրինա Շեյք, հայտնի մոդելն առաջնեկին լույս աշխարհ բերեց 31 տարեկանում Յուլիա Սավիչեւա, ռուս երգչուհին 30 տարեկանում […]
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 5-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մարալիկի, Ապարանի, Արթիկի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական […]
Սուրբ ծնունդը ժամանակ է, երբ հայրը փորձում է իր երեխաներին համոզել, որ Սանտա Կլաուս գոյություն ունի, իսկ իր կնոջը, որ ինքը Սանտա Կլաուսը չէ։ Ամերիկյան ասացվածք
Այսօր երեկոյան Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Պատարագ: Իսկ վաղն առավոտյան էլ տոն է Սբ. Ծննդյան ու Աստվածահայտնության: Հարցնում էք թէ Պատարագները ժամը քանիսին են սկսվում: Ժողովուրդ ջան չգիտեմ, քանի որ տարբեր թեմերում կամ եկեղեցիներում կարող է մեկ կամ կես ժամվա տարբերություններով լինեն: Հարկավոր է, որ դուք սկսեք ՄԱՍՆԱԿՑԵԼ եկեղեցու կյանքին, որովհետև եկեղեցին […]
Հունվարի 4-ին՝ ժամը 11:20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստի» ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է հափշտակված գումարի չափը՝ 12.620.000 դրամ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է: […]
























