07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քրիստոսը ծնվում է, որպեսզի ես ծնվեմ հունվարի 6-ի համար

Եսայի 62, 11-12 Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. ահավասիկ գալիս է քո Փրկիչը, և իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։ Տիրոջ ձեռքով փրկված Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչվելու ես Փնտռված քաղաք և ո՛չ թե Լքված»։ Տիտոս 3, 4-7 Իսկ երբ մեր Փրկիչ Աստծո […]

«Երբեք չեմ հավատացել Ձմեռ պապին, երբեք…».սիրված դերասանը անկեղծացավ/տեսանյութ/

Հեռուստասերիալներից հայտնի դերասան Կարեն Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Նոր տարի  հայ մարդու համար դարձել է գլխացավանք: Դերասանը չի կարող չնկատել իր կողքին ապրող հայրենակիցների ցավը, սոցիալական ծանր պայմաններն ու հարատև պայքարը: «Ամանորը հայ ժողովրդի համար ուրախության և տխրության տոն է նայած, թե որ ռակուրսից ենք նայում տոներին:Երեխաները ուրախանում են գույներից, լույսերից, իսկ մեծերի համար […]

Այդ օրը չեն վիրահատվում․ ժողովրդական ավանդույթներ՝ կապված հունվարի 5-ի հետ

Հունվարի 5-ի հետ հապված հնում մի շարք ավանդույթներ կային։ Եթե այդ օրը ձյուն էր գալիս կամ ուժեղ քամի էր, հուլիս ամիսը խոնավ ու անձրեւոտ կլիներ։ Եթե այդ օրը երեխա էր ծնվում,նշանակում էր, որ նա երջանիկ կմեծանա։ Հատկապես, այն դեպքում, երբ երեխան երեկոյան էր լույս աշխարհ գալիս։ Այս օրը կանայք քրտնաջան աշխատում էին, որպեսզի Սուրբ ծնունդին […]

Սուրբ Ծննդյան տոնախմբություն Սուրբ Աննա եկեղեցու բակում

Հունվարի 6-ին՝ ժամը 14:00-ին՝ Ս. Պատարագի ավարտին, Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա Եկեղեցիների բակում ազգային երգ ու պարով կնշվի Ս. Ծննդյան տոնը: Մի խումբ եկեղեցասեր երիտսարդների նախաձեռնությամբ եկեղեցու բակում կերգվեն սուրբծննդյա երգեր, Ավետիսներ։ Մասնակիցներն ու անցորդները հնարավորություն կունենան սովորել ու պարել ազգային պարեր և նշել Սուրբ Ծննդյան տոնը ավանդական ձևով։ […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Որոշեցի, որ այս տարի Ստեփանակերտը պիտի ուրախ լինի. Շուշան Պետրոսյանը մանրամասնում է (տեսանյութ)

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը Henaran.am-ի հետ զրուցում ամփոփում է անցնող տարին, ներկայացնում 2018 թվականի անելիքները: Ստեփանակերտում հունվարի 6-ին մեծ համերգ է լինում: Տեսանյութում պատգամավորը ներկայացնում է այդ ծրագրի մանրամասները:  

20 անուն՝ նորածնին․ աշխարհի ավանդույթներն ու նորածինները շարքից

Henaran.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչպիսի ավանդույթներ կան աշխարհի տարբեր երկրներում՝ կապված երեխայի ծնունդի հետ։ Այս անգամ ներկայացնում ենք Նիգերիայի ավանդույթները։ Այստեղ եթե աղջիկ երեխա է ծնվել՝ ծնունդի յոթերորդ օրը, իսկ եթե տղա՝ իներորդ օրը, յուրօրինակ հանդիսություն են անցկացնում։ Նախ, երեխային ջուր են տալիս, որպեսզի նրան հեռու պահեն թշնամիներից, ապա՝ արմավի յուղ՝ թեթեւ կյանքի համար, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված