24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Կարելի է ասել` Յուրան «զոհվեց». Բոնդոն պատմում է/տեսանյութ/

Ազատամարտիկ և գնդացրորդ Արագած Մկրտչյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Նոր տարիները անցկացնում է սահմանում: Նա ամեն անգամ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախկին նախագահ Յուրի Միքայելյանի հետ Ամանորը նշում էր սահմանին կանգնած զինվորի հետ: Նա նշեց որ Յուրի Միքայելյանին ճանաչում է շատ վաղուց: «Երբ ես վետերանների միության փոխնախագահն եմ եղել, մենք միասին շատ […]

Հունվարի 8–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի  8–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  ԵՊԲՀ  Հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը: ԹԵՄԱ՝    Ամանորի նախատոնական եւ  տոնական օրերի ընթացքում  առաջացած սթրեսներից  ինչպե՞ս  ազատվել.  հետտոնական սթրես:  

Դեպի աստվածայինը, ճշմարիտն ու բարին. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ,  ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»:   Սիրելի՛ հավատավոր զավակներ, Ամանորի  և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության կենսանորոգ տոների առթիվ մեր սրտաբուխ շնորհավորանքներն ենք բերում ձեզ` մաղթելով քաջառողջություն և կենաց արևշատություն:   Տերունապարգև այս օրերին աղոթում ենք առ Աստված, որպեսզի 2018 թվականը ձեզ համար դառնա աստվածահաճո նոր իրագործումների տարի: Թող […]

Արցախում զինծառայող է մահացել. նախնական տվյալներով՝ շմոլ գազից թունավորումից

Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի  հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ինչպես են տոնում Սուրբ ծնունդը տարբեր երկրներում․ հետաքրքիր ավանդույթներ /ֆոտո/

Սուրբ ծնունդը տարբեր երկրներում տարբեր օրերի են նշում եւ տարբեր ավանդույթներով։ Քրիստոսի ծննդյան օրը ընտանեկան տոն է, շատ երկրներում առավել կարեւոր տոն, քան Ամանորն է։ Սուրբ ծնունդին սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի անդամները, տոնում այն, սակայն ավելի հանգիստ, ոչ աղմկոտ։ Հնում ընդունված էր, որ այդ օրը չի կարելի աղմկել, քանի որ հենց այդ օրն է […]

Հանճար է մեծանում /տեսանյութեր/

Արայիկ Գրիգորյան ՝հանճար է մեծանում․ Գիտելիքն է մարդուն դարձնում մեծ՝ Արայիկ Գրիգորյան 14-ամյա երգիչ/երգահան/կիթառահար և վիդեոբլոգեր Երևան, Հայաստանից: Ծնվել է, 2003թվ.. հոկտեմբերի 7-ին Երևանում : Երգում է մանկուց, իսկ կիթառ սկսել է նվագել 11 տարեկանից: 4 տարեկանից սկսել է պարել՝ պարի խմբում պարել է, մոտ 6 տարի;Դպրոցում սովորում է գերազանց, 4-րդ դասարանում հաղթեց ընթերցանության հանրապետական […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 6-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հունվարի 5-ի ցերեկը առանձին շրջաններում կա տեղումների փոքր հավանականություն, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:  Երևան քաղաքում՝ Հունվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված