28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտել են ընդհանուր 12 միլիոն դրամից ավելի թոշակների հափշտակության դեպք

Հունվարի 4-ին՝ ժամը 11:20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստի» ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է հափշտակված գումարի չափը՝ 12.620.000 դրամ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի  բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է: Նախնական տվյալներով պարզվել է, որ «Հայփոստի» ավտոմեքենային «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հետևել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Գ.Հակոբյանը, որը Շահումյան գյուղում, օգտվելով «Հայփոստի» մեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել է 6 պարկ փող: Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Երևանում դեպքից ժամեր անց ու բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ