07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը հայտնվել է «ամենաանվտանգ» երկրների խմբում

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանն ընդգրկել է երկրների ցանկում, որտեղ ամերիկացի զբոսաշրջիկները կարող են այցելել՝ պահպանելով սովորական նախազգուշական միջոցներ: Հայաստանն ընդգրկվել է առաջին խմբի մեջ, որտեղ հայտնված երկրների առնչությամբ խորհուրդ է տրվում «սովորական նախազգուշական միջոցներ ձեռնարկել»: Այստեղ են հայտնվել աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում՝ Վրաստանը, Ավստրիան, Ղազախստանը, Լիբերիան և Չիլին:

ՀՀ-ն Ա. Արզումանյանին 2500 դոլար է պարտավորվել վճարել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 2500 եվրո վճարել հայցվորին, որից 2000-ը՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 500-ը՝ որպես փոխհատուցում ծախսերի համար: Հիշեցնենք՝  Ալեքսանդր Արզումանյանը ՄԻԵԴ-ում բողոքել է, որ դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը և խախտվել են ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես […]

Էդուարդո Էռնեկյանն օդանավակայանների հետ կապված բիզնեսը կփոխանցի

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն իր օդանավակայանների ոլորտի բիզնեսում ավարտում է իր գործունեությունը: Նա հայտարարել է, որ գործարքով զբաղվելու է նրա զարմիկը՝ Մարտին Էռնեկյանը: Աղբյուրը նկատում է, որ դա կլինի խիստ խորհրդանշական քայլ: Հայ մեծահարուստի բազմամյա ու արգասաբեր կարիերայի ընթացքում արժեթղթերի վաճառքը կլինի նշանակալի իրադարձություն, որով կազդարարվի թանկարժեք բիզնեսի կառավարման ղեկի փոխանցումն իր իսկ ընտրած իրավահաջորդին: տոմսերի […]

Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել  «Ելք» դաշինքի կողմից երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը: խմբակցության բողոքի երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը:  «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.01.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Էդմոն Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի, Նիկոլ Փաշինյանի իրազեկումը՝ ս.թ. հունվարի 19-ին` ժամը 17.00-22.00-ն, Շառլ Ազնավուրի անվան հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց-Թումանյան փողոց-Հյուսիսային […]

Չհայտարարված այց «Նուբարաշեն» ՔԿՀ. Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ունեն մշտական բժշկական հսկողության կարիք

Հունվարի 10-ի երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ հոգեբանից, բժշկից և իրավաբանից կազմված աշխատանքային խումբը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այցի ընթացքում առաձնազրույցներից բացի, հերթական անգամ ուսումնասիրվել են նրանց պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը: Առանձնազրույցի ընթացքում Արմեն Բիլյանը տեղեկացրել է, որ ունի գլխացավեր և գլխապտույտ: Նրա վերաբերյալ […]

ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության պաշտոնատար անձինք պաշտոնեական կեղծիքներ են կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով վկա Ի. Բ.-ն հայտնել է, որ 17.09.2017թ.-ին` դեպքի վայրի զննության ժամանակ, կշռվել է իր […]

Թրամփն իր հետ ընթրիքի իրավունքը կխաղարկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիճակախաղով կխաղարկի իր հետ ընթրիքի իրավունքը՝ նվիրված իր երդմնակալության 1 ամյակին, հայտնում է Politico-ն:Ընթրիքի իրավունք կստանան երկու հոգի: Վիճակախին մասնակցելու համար պետք է Թրամփի քաղաքական գործունեությանը 3 դոլար նվիրաբերի:

Դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն չի ունենա գյուղմթերքների գների վրա

«Վինար» ընկերությունը մարել է գյուղացիական տնտեսություններին խաղողի մթերումների դիմաց ունեցած իր պարտքերը. այսօր Կառավարությունում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «Այդ հարցը լուծվեց, «Վինար» ընկերության կողմից երեկ մեր ներկայությամբ գումարները բաժանվել են: Մնացել էր 34 մլն դրամի պարտք, որից 31 մլն դրամը բաժանվել է, մնացած 3 մլն-ը ևս կա, ուղղակի տեխնիկական պատճառներով գյուղացիները չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված