25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունվարի 11-ին` երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կբարձրանա 3-4, 14-ի և 15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում […]

Հունվարի 12–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի  12–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի   Արարատյան Հայրապետական թեմի  Նոր Նորքի Սրբ. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ  Տեր Զարեհ քահան Աշուրյանը: ԹԵՄԱ՝    հունվարի 13-ին հին տոմարով նշվում է Նոր տարին. հին տոմարով  Նոր տարվա հոգեւոր  խորհուրդը.ավանդույթներն ու սովորույթները:

Խուլիգանություն. 6 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու Շատին գյուղում հունվարի 7-ին մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. 6 անձ ձերբակալվել է, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: 2018թ. հունվարի 7-ին՝ ժամը 16:15-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի […]

Հաստատվեցին Գեղարվեստի ակադեմիայի ու Բրյուսովի համալսարանի ռեկտորները

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ՝ այդ պաշտոնում հաստատեց Արամ Իսաբեկյանին: Իսկ  Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները:

Փոքրիկ Աննան 60 կոտրվածք է տարել և այժմ ունի մեր օգնության կարիքը (տեսանյութ)

Տասներեքամյա Աննա Մանուչարյանը Վանաձորից է: Նա ծնվել է հազվադեպ հանդիպող ախտորոշմամբ՝ անկատար ոսկրագոյացում /տիպ 1-ին/, զույգ ազդրերի դեֆորմացիա, ոսկրերը բյուրեղապակու նման կոտրվում են: Ունեցել է 60 կոտրվածք և տարել է բազում վիրահատություններ: Ներկա պահին ունի ձեռքի կոտրվածք: Ծնված օրվանից, մշտական գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ Երևանի Արաբկիր ԲԿ-ում և Երևանի մանկական վերականգնողական կենտրոնում: Նրան սպասվում […]

Ռիկի Մարտինն ամուսնացել է հայկական արմատներ ունեցող իր ընկերոջ հետ

Երեք օր առաջ Ռիկի Մարտինը «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության կարմիր գորգուղու արարողությանը բոլորին ներկայացրեց իր բոյֆրենդին՝ Ջվան Յոսեֆին, ով, ի դեպ, հայկական արմատներ ունի։«Մենք երդումներ ենք փոխանակել, ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեինք, ամուսնական պայմանագիրը և այլն»,- ասել է նա:

Պաշտպանի աջակցությամբ վերացվել է քաղաքացու նկատմամբ հարկային մարմնի նշանակած տուգանք

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենա ներմուծած որդու նկատմամբ նշանակած տուգանքի վերացման համար։   Ըստ դիմումատուի՝ ավտոմեքենան հաշվառելիս տեղեկացել են, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից որդու նկատմամբ նշանակվել է դրամական տուգանք: Վարչական տույժի վերաբերյալ որոշումը կայացվել է այն պատճառաբանությամբ, թե ավտոմեքենա ներմուծած քաղաքացին՝ որպես անհատ ձեռնարկատեր, սահմանված […]

ՀՀ գանձարանի թանկարժեք քարերը կհանվեն աճուրդի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց  Ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝ առաջիկա չորս տարիների ընթացքում օտարվելու են Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի պահուստները: Թանկարժեք քարերը կվաճառվեն հրապարակային աճուրդների միջոցով, ոչ պակաս արժեքով, քան շուկայական գինն […]

Որ կարողանաք հաղթող զորություն ստանալ

Դուք մի խաղաղ տեղի` Սրբարանի կարիքն ունեք` խուսափելու համար սխալ հասկացվելուց, իսկ շատ հաճախ էլ` ձեր իսկ անձերից: Ուրիշներից կարող եք հեշտությամբ հեռանալ` մոտենալու համար ձեր էության խաղաղ ջրերին. սակայն ձեր անձից, ձեր մեղքերից և թերություններից ո՞ւր կարող եք գնալ: Հավիտենական Աստծո, ձեր միակ Ապավենի մոտ միայն կարող եք օթևանել: Մոտեցեք, որ նրա Անհուն Մեծության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված