30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Կառավարության նիստերի անցկացման դռնփակ ռեժիմն ընդունելի չէ /տեսանյութ/

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  արտահայտվելու ազատությունը միայն խոսելը չէ։ Կառավարության նիստերի դահլիճում լրագրողը պետք է աշխատի, որպեսզի հանրությունն   ինֆորմացիա ստանա։  Հիշեցնենք՝ ըստ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի՝ Կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ ռեժիմով: «Փակելով լրագրողների մուտքը դահլիճ, մենք ոտնահարում […]

«Դ․ Հարությունյանը հասկանում է, որ դռնփակ նիստերը չեն կարող ժողովրդարավարության արտահայտություն լինել» /տեսանյութ/

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիշեցրեց՝  Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը չի կարող արդյունավետ լինել, ավելին՝ ճիշտ հակառակն է լինելու։ Հիշեցնենք՝ ըստ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի՝ Կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ ռեժիմով:  «Ավելին, ես այստեղ նույնիսկ կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում։ Դավիթ […]

Հայտնաբերվել է 41-ամյա կնոջ և 39-ամյա տղամարդու դի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Երևանի 41 և 39-ամյա բնակիչների մահվան հանգամանքները: 2018թ. փետրվարի 9-ին՝ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակովի պողոտայի շենքերից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ և աջ նստատեղերին հայտնաբերվել են […]

Ելքի հետ հանդիպումը բավական բաց է եղել. Արմեն Սարգսյան

ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր «Ելքի» հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նախ շնորհակալություն հայտնեց հետաքրքրության համար: Նա նշեց, որ քիչ առաջ ավարտված հանդիպումից բավարարված է զգում, շատ բաց զրույց է եղել, որը, հավանաբար, վերջինը չի լինելու: «Ես գիտեմ, որ հայտարարել են, որ դեմ են քվեարկելու: Ես հարգում են իրենց որոշումը, բայց […]

Քայլի Ջենների դստեր լուսանկարն Ինստագրամում ռեկորդներ է սահմանում

Օրերս հայտնի դարձավ, որ հեռուստաաստղ Քայլի Ջենները մայրիկ է դարձել։ Ջենները դստեր առաջին լուսանկարը հրապարակեց Ինստագրամում, եւ նկարը ռեկորդակիր դարձավ։ Փոքրիկ Սթորմիի լուսանկարը 2 օրում հավաքեց 14 միլիոն հավանում, եւ հավանումների թիվը մինչ օրս ավելանում է։  

Իշխանություններն անում են այն, ինչ ուզում են․ Բորիս Նավասարդյան /տեսանյութ/

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է ՝ Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելն անթույկլատրելի է։ Իսկ եթե իշխանության ներկայացուցիչները որպես օրինակ՝ նշում են մի քանի երկիր՝ ասելով՝ այդ երկրներում ևս նիստերը դռնփակ են անցկացվում, ապա պետք է հիշել՝ տվյալ երկրներում ինֆորմացիա ստանալու այլ տեխնոլոգիաներ են մշակված, որոնք մեր երկրում չկան։ Հիշեցնենք՝ ըստ ՀՀ արդարադատության նախարարության […]

11 տարի Ժիրայր Սեֆիլյանի համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր մեղադրողը հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով մեղադրական ճառը: Հակոբ Ենոքյանը դատարանին միջնորդեց` ժիրայր Սեֆիլյանին ազատազրկել 11 տարի ժամկետով: Գևորգ Սաֆարյանին` 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանին` 4, Հրայր Թոփչյանին` 3, Սասունիկ Կիրակոսյանին` 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանին` 2 […]

Փետրվարի 11-ին տեղի կունենա Բուն Բարեկենդանի տոնին նվիրված տոնական քայլերթ

Հագելի համաքաղաքացիներ, փետրվարի 11-ին` ժամը 13:30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց կմեկնարկի Բուն Բարեկենդանի տոնին նվիրված տոնական քայլերթը, որի մասնակիցները դիմակներով, երգ ու պարով, ձիակառքի և հեքիաթի հերոսների ուղեկցությամբ Մեսրոպ Մաշտոցի պողոտայով կքայլեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ տեղի կունենա օրվա խորհրդին համապատասխան միջոցառումը՝ ազգային երգ ու պարով, թատերական ներկայացումներով, կոխի ցուցադրություններով, խաղերով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված