12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բաբայան Սամո չի, այլ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայան/տեսանյութ/

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին շարունակվում է  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է  Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ […]

2017-ին կառավարությունը ջանքեր է թափել, որոշակի աճ եղել է, սակայն. Բագրատյան

Քանի դեռ ՀՀ-ում չեն վերանայվել տնտեսական մեխանիզմները և հարստության վերաբաշխում չի եղել, մեզ տնտեսական աճ պետք չէ, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Լուրջ քննարկման առարկա են դարձել 2017թ ՀՀ տնտեսական արդյունքները։ Ճիշտ է, ԱՎԾ դեռ ՀՆԱ թիվը չի հայտարարել, բայց կառավարության անդամները խոսում են բարձր աճի՝ 7,7%-ի մասին։ Հանրության մեջ […]

Սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը: Կրթության և գիտության բնագավառներում ունեցած վաստակի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության Նախագահը համալսարանի մի խումբ աշխատակիցների բուհի հոբելյանի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել, շնորհել նաև վաստակավոր մանկավարժի կոչում: Նախագահը շնորհավորել է […]

Էտ ո՞վ ա ասում, էլի ստից լուրեր են. Սամվել Ալեքսանյան

<<Էս երկրում որևէ մարդ, որ կարան 5-10 աշխատատեղ բացի, խի՞ չանի>>,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Նա կրկին հերքեց լուրերը, թե ինքը բիզնես ունի, մոնոպոլ դիրքեր է զբաղեցնում, հերքեց նաև լուրերը, թե <<Երևան Սիթիում>> անչափահաս աշխատողներ կան, և որ աշխատողներն առանց հանգստի են աշխատում: Հարցին, թե ասում են, որ […]

Հրդեհ Իջևանում, 70-ամյա քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Փետրվարի 9-ին, ժամը 01:22-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող «Մենուա» հյուրանոցառեստորանային համալիրում: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մենուա» հյուրանոցառեստորանային համալիրին հարակից կիսակառույց շինությունում (25 քմ): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շինության ներսից, տարբեր աստիճանի […]

«Ելք»-ի հանդիպումն Արմեն Սարգսյանի հետ մեկնարկել է (ֆոտո)

ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը քիչ առաջ ժամանեց խորհրդարան, որտեղ հանդիպելու է «Ելք» խմբակցության հետ։ Հնարավոր է, որ նա այսօր հանդիպի նաև մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Ծառուկյան» դաշիքնի հետ:

Էրդողանի հովանավորությամբ Աֆրինում թալան է (տեսանյութ)

Հունվարի 20-ին Թուրքիայի բանակի ստորաբաժանումների հետ Սիրիայի քրդական Աֆրին շրջանի ներխուժած «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող խմբավորումների զինյալները կողոպտում են խաղաղ բնակիչների տները: Քրդական «ANF» լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Աֆրինի Ռաջո շրջանի մի գյուղում զինյալները գողանում բնակիչների հավերն ու հնդկահավերը: Աղբյուրի հաղորդմամբ՝ արաբերեն խոսող զինյալները իրար հետ խոսելիս ասում են […]

Դուք ճորտերի ճորտն եք.Սեֆիլյանը դուրս եկավ ափերից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով  դատաքննությունը: Այսօրվա դատական նիստի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը լքեց նիստերի դահլիճը: Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ հեռացնելով դատական նիստերի դահլիճից։ Սեֆիլյանը հայտարարեց, որ առանց Գեւորգ Սաֆարյանի հնարավոր չէ դատական նիստ անցկացնել, դատավորը նշեց, որ Սաֆարյանի նկատմամբ նախորդ նիստին իրավաչափորեն […]

Սենց խելոք ղեկավար չենք կարող ճարել. գեներալը բացում է փակագծերը

«Ղալաթ կանի, կգա Ալիևը: Միշտ էլ ասել է, որ գալու է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրեն Սարոյանը՝ խոսելով Ադրբեջանի  նախագահի հայտարարությունների մասին, թե Երևանում թեյ են խմելու: Սարոյանը նշեց, որ թուրքի հետ բանակցություններ անել հնարավոր չէ: «Թուրքը մնում է թուրք, Սերժ Սարգսյանն էլ է այդպես ասում»: Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված