14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Քանի դեռ չկա որակյալ հումք, չի լինելու նաև որակյալ պանիր» /տեսանյութ/

Պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը վստահ է ՝ որակյալ պանիր ստանալու համար նախ որակյալ հումք է պետք, իսկ դրա հետ կավպած՝ խնդիրներ կան։ «Խնդիրը կապված է կաթի արտադրման հետ, կա խնդիր, որը կապված է կաթի մատակարարման հետ: Կաթի արտադրություն մասով ասեմ, որ արդեն ավելի քան 5 տարի է՝ այս խնդիրը բարձրացնում եմ, բայց, ցավոք սրտի, […]

Ո՞նց են կրակել տղերքին.«Սասնա ծռեր»-ի անդամ/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը: Մեղադրող դատախազները շարունակում են ներկայացնել գրավոր ապացույցները:  «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանը մեղադրող դատախազին հարց տվեց. «Հատ-հատ նշում եք, ինչ ենք արել, ինչ զենք ենք օգտագործել, սաղ կա: Էտ ապստամբության ընթացքում 11 մարդ է […]

Դրանից լավ հոտ չի գալիս. Շավարշ Քոչարյան

 «Իհարկե տհաճ է, չի կարելի որևէ մարմնի տեղական ինքնակառավարման մակարդակը իջեցնել կեղտաջրերի և քաշքշուկների մակարդակի, դրանից լավ հոտ չի գալիս»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ են հագել և ապակյա տարաներ […]

Եթե հիմա խնդիր չեք դնելու իրենց առաջ, ժամանակը ցույց չի տալու. վարչապետը՝ փոխնախարարին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ ՊՈԱԿ-ների գործունեությունից ստացված շահույթը օգտագործվում է […]

Չկա հասունացած հարց, որը պահանջի թե ռուսաստանյան, թե ամերիկյան կողմի հետ բանակցություններ. Քոչարյան (տեսանյութ)

«Ծանոթ չեմ փաստաթղթին, չեմ կարող մեկնաբանել: Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Չափազանցվում է այն վտանգը, որը որ կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել, պետք է անընդհատ հետևել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկությանը, թե ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է Հայաստանի կառավարությանը, […]

ԱՄՆ-ի հետախուզությունը Ղարաբաղյան հակամարտության հնարավոր վերսկսումը գնահատում է որպես սպառնալիք

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով գերատեսչությունների ղեկավարներ անդրադարձել են բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է երկիրը: Դրանց թվում էր նաև ղարաբաղյան հակամարտության վերսկսումը, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Մանրամասն՝ տեսանյութում  

15 միլիոն դրամ արժողությամբ մեքենա է հատկացվում

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշում, ըստ որի Կառավարությունը Եվրոպական միության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ որպես նվիրատվություն կընդունի ավելի քան 15 միլիոն դրամ արժողությամբ տրանսպորտային միջոց։ Ըստ նախագծի արձանագրության՝ տրասնպորտային միջոցն անհրաժեշտ է «Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով արոտավայրերի և անտառների կայուն կառավարում» պիլոտային […]

Տեսանյութի հիման վրա չեմ կարող գնահատական տալ, տգեղ երևույթ էր. նախարար (տեսանյութ)

«Ես միայն տեսանյութն եմ տեսել, տեսանյութի հիման վրա չեմ կարող գնահատական տալ, ամեն դեպքում տգեղ երևույթ էր, իսկ թե ով է մեղավոր, կպարզվի»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին: Դիտարկմանը, թե իր կուսաիցները շատ վատ պահվածք դրսևորեցին, նա արձագանքեց. […]

Նոր իրականություն

«Հայաստան 2018-2022»  փուլի առանցքային դերակատարն ապագա վարչապետն է:  Հայաստանն ապրիլից թևակոխելու է զարգացման նոր փուլ, ու  թեև փոխվելու է երկրի կառավարման ձևը, ակնհայտ է, որ   առնվազն 2018-2022 ժամանակահատվածում, երկրի  առանցքային դերակատարը կրկին լինելու է Սերժ Սարգսյանը՝ ապագա վարչապետի պաշտոնում։ Լայն լիազորությունների, նոր սահմանադրության և երկրում հակասական իրողությունների պարագայում ապագա վարչապետի և կառավարության գործունեության հնարավոր սցենարները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված