12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Դրանից լավ հոտ չի գալիս. Շավարշ Քոչարյան

 «Իհարկե տհաճ է, չի կարելի որևէ մարմնի տեղական ինքնակառավարման մակարդակը իջեցնել կեղտաջրերի և քաշքշուկների մակարդակի, դրանից լավ հոտ չի գալիս»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ են հագել և ապակյա տարաներ բացլով գարշահոտություն տարածել դահլիճում: Ըստ նրանց՝ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն այսպես են ապրում ամեն օր, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս: 

«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամներ միջև ծեծկռտուք է սկսվել, ապա ոստիկանություն է հրավիրվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ