14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Արզնի» օդանավակայանը կիրականացնի նաև քաղաքացիական թռիչքներ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, ըստ որի Պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանը ստացավ համատեղ բազավորման կարգավիճակ՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օդանավերի սպասարկման համար։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝  այս փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում «Արզնի» օդանավակայանի աերոդրոմն օգտագործել նաև ընդհանուր նշանակության ավիացիայի կարիքների համար:

Պհենչհան 2018․ մեդալային հաշվարկ․ փոփոխություններ՝ առաջատարների ցանկում

Պհենչհանում ընթանում է Ձմեռային օլիմպիական մրցումների 6-րդ օրը։ Այս պահի դրությամբ՝ ահա թե ինչպիսին է մրցաշարային աղյուսակը։ Ինչպես եւ նախորդ օրերին՝ առաջատարը Գերմանիայի օլիմպիական հավաքականն է՝ գերմանացի մարզիկները այս պահի դրությամբ  նվաճել են 14 մեդալ՝ 8 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե։ Երկրորդ հորիզոնականում այսօր արդեն այլ պատկեր է։ Նորվեգիան հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ 16 մեդալով՝ […]

«Ելք»-ը դատապարտում է

Երևանի ավագանու ս.թ. փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցածի վերաբերյալ ԵԼՔ խմբակցությունը հայտարարում է, որ թեպետ ԵԾ այն գործողությունը, ինչին հաջորդեց ՀՀԿ կողմից կիրառված բռնությունը, մեր գործիքակազմից դուրս է, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը խստորեն դատապարտում է ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը և իրավապահ մարմիններից  պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Կառավարությունը չի կիսում «Ելք»-ի կարծիքը

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց «Ելք» խմբակցության առաջարկը: ՀՀ ֆինաննսերի նախարար Վարդան Արմայանը ներկայացրեց նրանց ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքի մեջ`վերականգնելով բենզինի ու սեղմված գազի ակցիզային հարկի նախկին դրույքաչափերը: «Առաջարկվում են նաև եկամտային հարկում փոփոխություններ, առաջարկվում է մեկ սանդղակ ևս ավելացնել 150-ից մինչև 300 դրամ սանդղակը ու այն հարկել 26 տոկոսով»,-ասաց Արամյանը: Վարդան […]

«Ժամանակն է, որ խոսենք, որովհետև մարտահրավերներն այնքան շատ են»

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար ազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նկատեց, որ Հայաստանը շրջափակման մեջ գտնվող երկիր է` հսկայական խնդիրներով, և տնտեսությունը զարգացնելու ու ժողովրդավարությունն […]

Զբոսաշրջիկների թվի հետաքրքիր աճ և դինամիկա է զգացվում Չինաստանից, Ճապոնիայից

2017 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների թիվն ավելացել է 18.7 տոկոսով. կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ «Հիմնական աճն ապահովել են Ռուսաստանը, Իրանը,Արևմտյան Եվրոպայի երկրները, հետաքրքիր աճ և դինամիկա է զգացվում Չինաստանից, Ճապոնիայից, Ֆիլիպիններից»,-ասաց նա։   Զարմինե Զեյթունցյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի կոմիտեն շատ հետաքրքիր միջոցառումներ է պատրաստել։ «Մշակել […]

Ո՜վ Սուրբ Հոգի, նեցուկ կանգնիր մեր խեղճ սրտերին

« Ե՛կ, ո՜վ Սուրբ Հոգի,  նեցուկ կանգնիր մեր խեղճ սրտերին,  երբ վրա են հասնում փորձությունները,  երբ մեզ սպասում են ծաղրանքն ու խոնարհեցումները,  հեգնանքն ու անարդարությունները.  երբ հաջողության հասնելու ու փառքի մեր կարիքը  ընդհարվում է խաչի դառն ու դաժան իրականության հետ »։ Ռոբերտո Լաուրիտա www.mashtoz.org 

Բացահայտվել են քննիչներին տարբեր հանցագործությունների մեջ հանիրավի մեղադրելու նոր փաստեր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Այսպես, Կարեն Պողոսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու […]

Որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է. ԱԳՆ (տեսանյութ)

«Այն հանգամանքը, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է, դրա վկայությունը 2016 թվականի ապրիլյան դեպքերն են»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, ըստ որի Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների: Շավարշ Քոչարյանը նշեց, որ բավական է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված