14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական հավաք`Ազատության հրապարակում

Հայ ազգային կոնգրեսն այսօր Ազատության հրապարակում ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական հավաք է կազմակերպել: Ընթացքում ներկայացվելու է Աշոտ Սարգսյանի հեղինակած գիրքը շարժման 30 տարիների ընթացքի մասին: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ հատուկ հրավեր որևէ մեկին չի եղել, բաց է եղել բոլոր նրանց համար, ովքեր ուղղակի ցանկացել են միանալ, նշել: Լրագրողի դիտարկմանը, թե 30 տարի […]

Թուրքիայի քաղաքացին հեռախոսում Օջալանի նկարն ունենալու համար ձերբակալվել է

Ստամբուլի ոստիկանություն ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, ով պնդել է, որ հասարակական տրանսպորտում մեկ այլ քաղաքացու հեռախոսի մեջ նկատել է «Քրդական Բանվորական կուսակցության« (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը: Բացի այդ, վերջինս հաղորդել է ոստիկանությանը, որ տեսել է այդ քաղաքացու՝ Whatsapp հավելվածում «հեղափոխություն» անվամբ խմբում նամակագրությունը: Քաղաքացու ահազանգից հետո ոստիկանությունը կանգնեցրել է ավտոբուսը, որով երթևեկում […]

Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը.Նամակ պատանդին» գիրքը կներկայացվի հայ ընթերցողին

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 21-ին, ժամը 15:00 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապորանվան ազգային մանկական գրադարանում կներկայացնի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի բոլորովին նոր գիրքը, որը ներառում է  «Փոքրիկ իշխանը» և«Նամակ պատանդին» ստեղծագործությունները: Ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյանի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»հրատարակչությունը: Նշենք, որ և՛ «Նամակ պատանդին» գործի, և՛ «Փոքրիկ իշխանի» առանցքում էլ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի մտերիմ ընկեր, ֆրանսիացի գրող ԼեոնՎերթն է՝ առաջին դեպքում որպես անանուն հասցեատեր, երկրորդ դեպքում՝ որպես հեռու և մոտիկ բարեկամը, որին ձոնված է ստեղծագործությունը: Երկու գործերն էլ գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին: «Նամակ պատանդին» լույս է տեսնում 1943 թվականին, ՄիացյալՆահանգներում: Նույն թվականին ամերիկյան «Reynal Hitchcock» հրատարակչությունում անգլերեն և ֆրանսերեն տարբերակով լույս է տեսնում «Փոքրիկիշխանը»՝ հեղինակի ջրանկարներով: Դրանք գրողի ներքին կենսագրության ամենածանր՝ աքսորի տարիներն են: Հիշեցնենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ արդեն իսկ լույս է ընծայել Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը»և «Գիշերային թռիչք» ստեղծագործությունները: Հավելենք, որ արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունիամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույնհրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանությաննկատմամբ մանուկների, պատանիների շրջանում:

Միջոցառմանը ներկա էր Ռոբերտ Քոչարյանը

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության կառավարության պատմական դահլիճում տեղի է ունեցել Արցախի վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որին հրավիրված էին Արցախյան շարժման վետերաններ, պետական պաշտոնյաներ, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ, քաղաքական շրջանակների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ, հյուրեր: Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ սերունդները միշտ հպարտանալու են 1988-ին հրապարակ ելած մեր ժողովրդի քաջությամբ ու  սխրանքով, […]

Արձանագրվել է անշարժ գույքի գների որոշակի նվազում

Այսօր՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց  կոմիտեի կողմից 2017 թվականի ըն­թաց­քում կատարված հիմնական աշխատանքները և 2018 թվականի համար նախատեսված միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները: Անդրադառնալով կադաստրի համակարգում իրականացված կառուցվածքային բարեփոխումներին և օպտիմալացման ծրագրերին՝ պարոն Սարգսյանը ներկաներին տեղեկացրեց, որ վեց տարածքային մարզային ստորաբաժանումներ՝ Արմավիր, Կոտայք, Արագածոտն, Տավուշ, […]

Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքները պայմանավորված են Սիրիայի դեպքերով

Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքները պայմանավորված են Սիրիայի դեպքերով: Թուրքիայի համար քրդական հարցը գոյության խնդիր է և ցանկացած քայլի պատրաստ է: Թուրքիան շանտաժի քաղաքականություն է վարում Եվրոպայի դեմ` Հունաստանում, ԱՄՆ-ի դեմ` բազաների հարցում, Իսրայելի դեմ` ԽԱՄԱԶ-ին աջակցելով և Ռուսաստանի դեմ` Արցախում պատերազմի սպառնալիքներով: Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը: Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Միշել Աունը հանդիպում կունենա նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այնուհետև կայցելի Մայր Տաճար և գանձատուն: […]

Էրդողանը փոխել է տվել Աթաթուրքի պատվին անվանակոչված մարզադաշտի անունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է անվանափոխել Էսքիշեհիր քաղաքում կառուցված մարզադաշտը, որն ի սկզբանե կրում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը: Ըստ թուրքական «Tgrthaber.com.tr»  կայքի՝ այդ մասին տեղեկացրել է «Էսքիշեհիր սպորտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Հալիլ Ունալը: Պատմել է, որ օրեր առաջ Էսքիշեհիր այցելած Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նախագահն առաջարկել է մարզադաշտն անվանակոչել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված