31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Եվրոպայում սառնամանիքներ են սպասվում. օդերեւութաբանների կանխատեսումը Հայաստանի մասով

Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա տեղեկացրել է, որ արկտիկական ցուրտ օդային հոսանքները արևմտյան սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից դեպի Եվրոպա` հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։ Ըստ կանխատեսումների` Եվրոպայի […]

Ինչու՞ են ադրբեջանցիները միշտ հայտնվում անհարմար իրավիճակներում

«Ի՞նչ եք կարծում, եթե ձեր երկրի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել»: Մի՞թե ադրբեջանցիները չեն հոգնել նմանատիպ պատասխաններից, երբ հասկանում են, որ առավել շահեկան կլիներ հարցն առհասարակ չտալ՝ հակառակ էֆեկտ չունենալու համար։ Վերջիններիս մոտ արդեն օրինաչափություն է դարձել ՀՀ […]

«Ատելությունը, բռնությունը, ահաբեկչության քարոզը պետք է լինի քրեորեն պատժելի»/տեսանյութ/

«Ահաբեկչության քարոզը և ֆինանսավորումը միջազգային պրակտիկայում համարվում են քրեորեն պատժելի»,-այսօր՝ փետրվարի 20-ին «Պատասխանատվության քրեականացում. Ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ  նշեց փաստաբան Արտաշես Խալաթյանը: Հայաստանում նման փոփոխությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից.«Ատելությունը, բռնությունը, ահաբեկչության քարոզ իրականացնելը որևէ կերպ չի կարելի ներկայացնել խոսքի ազատության պրիզմայի ներքո»,-ընդգծեց փաստաբանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Փոխնախարարն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Բորիս Դեմիրխանյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից: Դեմիրխանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2016 թվականից:

Իրանահայ ճարտարապետը պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով

Օրերս Թեհրանում կազմակերպվել էր իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանի մեծարման երեկոն, որին մասնակցել են ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Իրանի հայկական համայնքի, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Հայաստանից մեկնած պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը: Ճարտարապետ Վ. Առաքելյանը մեծ ներդրում ունի Իրանի տարածքի հայկական հուշարձանների առանձնապես` Ս. […]

Պետությունը կփոխհատուցի կամավոր փրկարարին.911tert.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մշակվել է «Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Փաստաթուղթը ներառված է կառավարության փետրվարի 22-ի նիստի օրակարգում եւ հենց այդ օրն էլ կընդունվի: Ըստ փաստաթղթի, օրացուցային տարվա ընթաց­քում մինչև 15 աշխատանքային օր […]

Հովհաննես Մանուկյանի դուստրը նշանվել է /ֆոտո/

Asekose.am-ի տեղեկություններով, նախօրեին տեղի է ունեցել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ավագ դստեր՝ Աննայի նշանադրության արարողությունը: Աննայի փեսացուն Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանի եղբոր որդին է: Միջոցառմանը հիմնականում հրավիրված են եղել երկու ընտանիքի ամենամտերիմ հարազատները: Ներկաներից մեկի հավաստմամբ անկաշկանդ մթնոլորտն ապահովել են Գարիկ Պապոյանն ու Վաչեն: Ամենաուրախ հյուրի տիտղոսին է արժանացել գեներալ Սեյրան Սարոյանը, ով […]

«Իշխանությունները հասկանում եմ, որ ինչ-որ պահի ժողովուրդը կարող է դիմել ավելի ագրեսիվ քայլի»/տեսանյութ/

«Հայաստանում հետևողականորեն բռնությունների և ժողովրդավարական մեխանիզմների թուլացման և ոչնչացման արդյունքում՝ իշխանությունները հասկանում եմ, որ ինչ-որ պահի ժողովուրդը կարող է դիմել ավելի ագրեսիվ քայլի»,-այսօր՝ փետրվարի 20-ին «Պատասխանատվության քրեականացում. Ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ  հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը: Իոաննիսյանի խոսքով ՝ որոշ քաղաքացիների ագրեսիվ քայլերը կարող են նաև արժանանալ հանրային սատարման: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված