15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական հավաք`Ազատության հրապարակում

Հայ ազգային կոնգրեսն այսօր Ազատության հրապարակում ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական հավաք է կազմակերպել: Ընթացքում ներկայացվելու է Աշոտ Սարգսյանի հեղինակած գիրքը շարժման 30 տարիների ընթացքի մասին:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ հատուկ հրավեր որևէ մեկին չի եղել, բաց է եղել բոլոր նրանց համար, ովքեր ուղղակի ցանկացել են միանալ, նշել:

Լրագրողի դիտարկմանը, թե 30 տարի առաջ հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, իսկ հիմա հրապարակաը քչաթիվ է, Արամ Մանուկյանն արձագանքեց. «Այդ մարդիկ դրսում են հիմնականում հիմա»:

Իր ելույթում նա ասաց, որ այս հավաքը կուսակցական չէ: Ներկաները ծաթերով ողջունեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին:28313550_550998588599540_1064312275_n 28190881_550998598599539_881425829_n

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ