05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Սատանան ընդամենը երեք գլխավոր հնարք ունի

Սատանան ընդամենը երեք գլխավոր հնարք ունի մարդուն Տիրոջից հեռացնելու և կորստյան մատնելու համար, որով և փորձեց մեր Տիրոջը` անապատում և պարտվեց Նրանից: Սակայն մեր Տեր` Հիսուս Քրիստոս հազարավոր ելքեր ու հնարավորություններ է առաջարկում մարդուն` սատանային մերժելու և նրանից չպարտվելու համար: Կարծում եք սատանա՞ն է զորեղ, ոչ, մենք ենք տկար ու  ծառա ենք մեղքին: Երբ մեզ որևէ […]

Մահացել է աշխարհի չեմպիոնը

Երկարատև հիվանդությունից հետո 50 տարեկանում կյանքից հեռացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի չեմպիոն և գավաթակիր Աղասի Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Աղասի Մանուկյանը 1987 թվականին հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: 1988 թվականին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ և նրա կազմում դարձել Աշխարհի առաջնության գավաթակիր:  

Խոշոր վթար Ռուսաստանում հայկական միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան զոհեր եւ վիրավորներ

Ռուսաստանում այսօր՝ մարտի 20-ին ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բախվել են «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշի ավտոբուսը եւ մի բեռնատար: Պատահարի հետեւանքով ավտոբուսի եւ բեռնատարի վարորդները մահացել են, վիրավորներ կան: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տուժածներն 8-ն են: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ «Mercedes»-ը հաշվառված […]

Այս ստահոդ պետության զինվորը կմնա առանց մայկա ու տռուսիկ. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը հայտարարություն է՝ կազմակերպված պետության դարաշրջանի ավարտի մասին: «Նա պաշտոնապես հայտարարում է այլ պետության մասին, որը պետք է անվանել ստահոդ պետություն»,-ՍԴ նախագահի թեկնածու Հրայր Թովմսյանի ընտրության ժամանակ ասաց Փաշինյանը: Կապելով իր ասածը Հրայր Թովմասյանի հետ՝ նա նշեց, որ նաև Հրայր Թովմասյանի ձեռամբ գրված Ազգային ժողովի […]

Facebook-ում 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ են հափշտակվել

Ֆեյսբուքում  բացահայտվել է սոցցանցի 50 մլն օգտատերերի անձնական տվյալների հափշտակությունը: Ամենայն հավանականությամբ, այդ տվյալներն օգտագործվել են նախընտրական արշավի ժամանակ՝ ի պաշտպանություն ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի: Վաշինգտոնի դատախազությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։ Արդեն կա երկու կասկածյալ՝ նրանք ընկերության աշխատակիցներ Ջոզեֆ Կանսելլորն ու Ալեքսանդր Կոգանն են: Կա հավանականություն, որ նրանց կողմից հիմնված Global Science Research ֆիրման […]

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման/տեսանյութ/

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 20-ին, նախագահող Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը։ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման: Դահլիճում դատավճիռն ընդունեցին շատ բուռն, բացականչություններով։ ի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը […]

«Հրայր Թովմասյանը յուրահատուկ հաջողության ու բախտի տեր մարդ է»

ԱԺ հերթական նսիտում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քննարկման ներկայացրեց Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցը: «Մարտի12-ին հանդես եմ եկել հայտարարությամբ` ՍԴ-ի կազմից նախագահի թփափուր պաշտոնում նշանակելու համար առաջարկել եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»,- ասաց նա: Թովմասյանն էլ շնորհակալություն հայտնեց Բաբլոյանին ՍԴ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար և նշեց, որ ՍԴ-ի անդամ ընտրվելու ժամանակ արդեն հայտնել է, […]

Կարեւոր տեղեկություն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետից

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook-յան իր էջում գրում է. «Մեզ բազմիցս դիմում են քաղաքացիներ հետևյալ հարցով. իրենց անունը կամ ազգանունը անբարեհնչյուն է և ցանկանում են փոխանակել անձնագիրը՝ փոխելով նաև անհատական տվյալները։ Նման խնդրի հետ քաղաքացիները բախվում են հիմնականում չափահաս դառնալուց հետո՝ ցանկանալով անվան վերջից հանել օրինակ՝ «իկ» մասնիկը։ Տեղեկացնում ենք, […]

Պատրաստ ենք պատերազմի.գնդապետ Աիդա Սերոբյան /տեսանյութ/

«Երբ նոր էր սկսվել ղարաբաղյան պատերազմը,  Էլչիբեյը  կոնկրետ հայտարարեց, որ 1992 թվի հունիսի 2-ին իր ոտքերը պետք է լվա Սևանա լճում, բայց չլվաց, որովհետև մենք թույլ չտվեցինք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Կին ազատամարտիկների միության» նախագահ , գնդապետ Աիդա Սերոբյանը: Սերոբյանը նշում է, որ տարբեր ժամանակահատվածներում Ալիևը նման արտահայտություններ արել է, բայց նրա խոսքերին չեն հավատա անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված