06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Ֆորբսը (նստավայրը՝ Սոֆիա): Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել նրան մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում և հույս հայտնել, որ դեսպան Ֆորբսը ջանք չի խնայի ակտիվացնելու հայ-իռլանդական քաղաքական երկխոսությունը, ընդլայնելու համագործակցությունը՝ միտված երկու երկրների հարաբերություններում […]

Ուզում են, թող ռուսները զենքը տան մեր ոստիկաններին. Շիրինյան (տեսանյութ)

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ Ադրբեջանին ուղղված քննադատական հայտարարություններ ՌԴ-ի կողմից ավելի բարձր մակարդակով պետք է արվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդարադառնալով ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի անդրադարձին Ալիևի հայտարարություններին՝ Շիրինյանը շեշտեց, որ միայն Զատուլինի հայտարարությունը մեզ համար խիստ անբավարար է: «Նման հայտարարություն պետք է […]

Ավտովթար Գայի պողոտայում․ կա զոհ

Մարտի 27-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:    Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:   Պարզվել է, որ իրար են բախվել «Volkswagen Vento» մակնիշի 34 NA 982, «Opel Astra» մակնիշի 35 GL 468, «Chevrolet […]

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ

Մարտի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ ի թիվս միջազգային համաժողովների շրջանակներում ունեցած բազմաթիվ հանդիպումների՝ Հայաստան այցելությունը լավ հնարավորություն է շարունակելու քննարկումները երկկողմ օրակարգի […]

Մարտի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 28-ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: ԹԵՄԱ՝  Թուրքիայի կողմից արտադրված նոր բալիստիկ հրթիռներ. Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տեղակայում:   Մարտի 28–ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց հոգեւոր խորհրդի անդամ եւ ծրագրերի համակարգող […]

«Մեր օրենքները կապկում են եվրոպականին, բացի այդ՝ մնում են թղթի վրա»

Մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ըթնացքում անդրադարձավ  «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին։ Ըստ բանախոսի՝ մեր օրենքները կապկում եմ  եվրոպական օրենքներին, բացի այդ՝ մնում են թղթի վրա ու կյանքի չեն կոչվում։ «Վերահսկողություն սահմանելը  կարող է ազդել նույնիսկ ընտրությունների արդյունքի վրա։ Սա միտված է դրան, ոչ թե գիտությունը, կրթւոյթունը զարգացնելու։ Մի […]

Հայաստանը միացել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիային

Մարտի 26-ին Ժնեւում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անդամակցությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով անդամության հաստատման համար` Ասոցիացիային ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործունեությունը՝ […]

Վեց ամիս հետո շիլաշփոթ է լինելու հարկային օրենսգրքում. Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի խոսքով՝ տնտեսության մեջ ինչ-որ փոփոխություններ կան, սակայն դրանք շոշափելի չեն: «Ինչ-որ բաներ կատարվում են, բայց դրա արդյունքը չի երևում, հասկանում եմ, որ կառավարությանը շատ հարմար է տեսնել, ասել՝  տեսեք, հանդիպումներ ենք անում, բայց երբ նայում ես, արդյունքը չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պողոսյանը: Նա նշեց, որ ՀՀ-ում  գնահատման […]

Արայիկ Հարությունյանը՝ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի մասին

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին անդրադառնալով՝   այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն  անդրադարձան    բուհերի ինքնակառավարման խնդիրին։ Ըստ բանախոսի՝  բուհերի ինքնակառավարումը հարմարեցնում են Սերժ Սարգսյանին։ Արայիկ Հարությունյանը նշեց՝ անցած տարվա դեկտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ում հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ԵՊՀ-ում իր պաշտոնը՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված