07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Թուրքիան ուզում է ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները գողանալ. ահազանգ (տեսանյութ)

«Հանուն կայուն մարդկային զարգացման » ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը եւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Միլենա  Մանվելյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին բարձրաձայնեցին  «ՎիզաՄետրիկ» ընկերության հետ կապված խնդիրը: Ըստ նրանց՝ այն, որ Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությունը,  ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Թուրքիա փոխանցելվու մտավախություն ու վտանգներ է առաջացնում: «Տենդեր է եղել, […]

Մեկ շաբաթում գրանցվել է 147 արտակարգ դեպք. Զոհվել է 8, տուժել՝ 46 մարդ. ամփոփում է 911-ը

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 26-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 335 դեպք, որից 147-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 147 կենցաղային կանչ,  79 հրդեհ, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 8 եւ տուժել 46 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է […]

«Ֆաստ Կրեդիտից» գումար հափշտակած անձը զինված է եղել ատրճանակով և նռնակով. Ոստիկանություն (ֆոտո)

Ապրիլի 2-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ զենքով մտել են «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ և գումար հափշտակել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ին, անհայտ անձը դիմակավորված, ատրճանակով և նռնակով, մուտք է գործել նշված ՓԲԸ Ավանի մասնաճյուղ և աշխատակիցների ու այնտեղ գտնվող հաճախորդի կյանքի ու առողջության համար վտանգավոր […]

Թուրք-իսրայելական նոր լարվածություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։ Այն բանից հետո, երբ  վերջին օրերին Գազայի հատվածում իսրայելական բանակի և պաղեստինցիների միջև  տեղի ունեցած բախման հետևանքով սպանվեց 17 մարդ,  Էրդողանը մեղադրանքներ հնչեցրեց Իսրայելի հասցեին։ Թուրքիայի նախագահը իսրայելական բանակի գործողությունները համարել է «անմարդկային հարձակում»։ Ի պատասխան դրան՝ Իսրայելի վարչապետը իր «Twitter»-ի […]

Նարեկ Մանասյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Ռումինիայի Թարգու-Ջիու քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Հիշեցնենք, որ առաջնության քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը և 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, որոնց, սակայն, չհաջողվեց շարունակել պայքարը մրցանակային տեղերի համար: Բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականը Ռումինիա էր մեկնել 7 բռնցքամարտիկով՝ հավաքականի […]

Ուշադրություն. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 4-ի առավոտ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Պայմանավորված սպասվող օդերևութաբանական իրադրությունով, […]

ԱԻՆ-ը հորդորում է տնտեսվարողներին խստիվ պահպանել օրենքով սահմանված անվտանգության պահանջները

Ապրիլի 2-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցավ ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն, որի հետևանքով տուժեց 8 մարդ:  Գործի վերաբերյալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որում մասնավորապես ասվում […]

«Ավրորա»-ի հաջորդ գործադիր տնօրենն է լինելու Հարութ Շիթիլյանը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտնում են, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ գործադիր տնօրենն է լինելու կանադահայ Հարութ Շիթիլյանը։ Պաշտոնավարման շրջանը նա կսկսի հուլիսի 1-ից՝ փոխարինելով Արման Ջիլավյանին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը այս բացառիկ նախաձեռնության սկզբնավորման օրից։ ««Ավրորան» ծնունդ է առել Հայաստանում, բայց այժմ վերածվել է համաշխարհային նախագծի։ Մեկնարկից ի վեր մարդասիրական այս նախաձեռնության դռները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված